ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի`հունվարի 20-ին նախատեսված իր երդմնակալության արարողությունից առաջ ժամանել է Վաշինգտոն ու կանգ է առել Բլեր Հաուսում՝ Սպիտակ տան հյուրերի նստավայրում։
Այս մասին հայտնում են Հանրապետականի մաս կազմող լրագրողները։
Թրամփը կնոջ՝ Մելանյայի և կրտսեր որդու՝ Բարոնի հետ շաբաթ օրը թռել է Ֆլորիդայից հատուկ կառավարական Boeing 757-200 ինքնաթիռով, որը ԱՄՆ փոխնախագահը երբեմն օգտագործում է ճանապարհորդության համար, և վայրէջք կատարել Վաշինգտոնի մոտ գտնվող Դալլսի միջազգային օդանավակայանում, այնուհետ՝ գնացել գոլֆ խաղալու «Թրամփ Սթերլինգ»-ի ակումբում, Վիրջինիայում:
Այնտեղ Թրամփն ընդունելություն է կազմակերպել 500 հյուրի համար, այդ թվում՝ Պենտագոնի և Ներքին անվտանգության ղեկավարների պաշտոններում իր առաջադրած թեկնածուների՝ Փիթ Հեգսեթի և Քրիստի Նոեմի։ Երեկոյան ընդունելությանը հաջորդել է հրավառությունը, որը դիտել են Թրամփը, կինը և հյուրերը։ Հանրապետականն այնուհետ ուղղվել է Բլեր Հաուս:
Կիրակի օրը նորընտիր նախագահը կմասնակցի Վաշինգտոնից դուրս գտնվող Արլինգթոնի ազգային գերեզմանատանը ծաղկեպսակ դնելու արարողությանը, ապա հանրահավաք կանցկացնի Վաշինգտոնի կենտրոնում գտնվող Capital One Arena-ում:
Բլեր Հաուսը Նախագահի և Միացյալ Նահանգների կառավարության հարգարժան հյուրերի նստավայրն է, որը գտնվում է Փենսիլվանիա պողոտայի դիմաց՝ Սպիտակ տնից քիչ հեռու: 1942 թվականից այն հյուրընկալում է արտերկրից Միացյալ Նահանգներ այցելող պետությունների և կառավարությունների ղեկավարներին, ինչպես նաև նրանց պատվիրակությունների անդամներին։ Բացի այդ, ավանդույթի համաձայն, նորընտիր նախագահն այնտեղ տեղավորվում է մի քանի օր՝ իր երդմնակալության արարողությունից և Սպիտակ տուն մտնելուց առաջ։
Բաց մի թողեք
ԱՄՆ-ն 2022-ին կարող էր կանխել ռուս – ամերիկյան պատերազմը, բայց ․․․
Մոսկվայից թռչող ինքնաթիռը վերադարձել է Շերեմետևո օդանավակայան
Թրամփը խոստացել է գաղտնազերծել Քենեդիների և Մարտին Լյութեր Քինգ Կրտսերի uպանություններին առնչվող փաստաթղթերը. Լուսանկարներ