ՀՀ արտաքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձ Հայաստանից Թուրքիա արտահանձնվել է Թուրքիա:
«Արձագանքելով Ինտերպոլի Կարմիր ծանուցմամբ ներկայացված խնդրանքին` 2025 թվականի հունվարի 19-ին Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի, որոնք Թուրքիայում ներգրավված են եղել կազմակերպված հանցավորության մեջ»,- աված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Հայաստանը Թուրքիային է արտահանձնել կազմակերպված հանցավորության մեջ մեղադրվող երկու անձի. լուրը հաստատեց նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։
Ըստ տեղեկությունների՝ թուրքական կողմից հարցումն ուղարկվել է Ինտերպոլի միջոցով։
«2025 թվականի հունվարի 19-ին Հայաստանը, ի պատասխան Ինտերպոլի Կարմիր ծանուցման համաձայն, խնդրել է հանձնել երկրում կազմակերպված հանցավոր գործունեության մեջ ներգրավված երկու անձի: Թուրքիան բարձր է գնահատում այս հարցում Հայաստանի համագործակցությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ «կարմիր ծանուցումը», որը ձերբակալման միջազգային օրդերին ամենամոտ գործիքն է, արտահանձնման նպատակով հետախուզման մեջ գտնվող անձի հետախուզման և ձերբակալման միջազգային ծանուցումն է։






Բաց մի թողեք
Սուրեն Պապիկյանն ու Աննա Վարդապետյանը՝ հյուսիսարևելյան սահմանագոտում․ Լուսանկարներ
Հայտնաբերվել է զինծառայողի մարմին` հրազենային վնասվածքով. հայտնի է ինքնությունը
Առաջիկա կիրակի որ եկեղեցի է գնալու Նիկոլ Փաշինյանը