Եթե առողջական խնդիրներ են առաջանում, ապա դրանք լուծվում են մեկուսարանում։ Այս մասին Ադրբեջանի կողմից կազմակերպված կեղծ դատավարության ժամանակ հայտարարել է Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, փոխանցում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
Հարությունյանը նշել է, թե իբր ոչ ինքը, ոչ էլ իր պաշտպանը տնային կալանք չեն խնդրել, և որ առողջական խնդիրներ չունի։
Արցախի նախկին նախագահի խոսքով, մնացածից (նկատի ունի Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարներին և պաշտոնյաներին) նույնպես դժգոհություններ չի լսել առողջական վիճակի վերաբերյալ:
Բաքվի դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործով շինծու, կեղծ «դատավարությունը»։
Բաքվի դատարանը հաջորդ նիստին՝ հունվարի 27-ին, որոշում կկայացնի խափանման միջոց կալանքը տնային կալանքով փոխարինելու միջնորդության վերաբերյալ, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։


Բաց մի թողեք
Մայր Աթոռը միջազգային քրիստոնեական շրջանակների համար շարունակում է մնալ Հայաստանի առանցքային հոգևոր ինստիտուտը
Առաջարկ երեք նախագահներին
«Սկզբունք շարժում»․ «Արժանապատվության հեղափոխություն» սկսելու ծրագիրը եւ Հայաստանի ապագայի տեսլականը․ Տեսանյութ, Լուսանկար