Լուկաշենկոն վերջին մի քանի տարիներին ստանձնել է թագավորի ծաղրածուի դերը և ասում է այն, ինչը խուսափում են ասել դիվանագիտական որոշ սահմանափակումներից ելնելով Լավրովը, Պուտինը և Զախարովան:
Այս մասին Առաջին ալիքի եթերում ասաց «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ նախագահ Գայանե Աբրահամյանը:
«Էս դերը տրվել է Մեդվեդևին և Լուկաշենկոյին: Կարծում եմ՝ Կրեմլը որոշակի ուղերձներ Լուկաշենկոյի միջոցով մեզ հաղորդում է, չնայած որ եթե հատկապես դիտարկենք վերջին՝ Լավրով-Միրզոյան հանդիպումը, ռուսական կողմն իր հռետորաբանությունը գոնե հանրային տիրույթում, բավական մեղմացրել է»,- ասաց Աբրահամյանը:
Բաց մի թողեք
Հնարավորին չափ բաց խոսակցություն սկսել մեր ներհասարակական իրողությունների մասին
Իրական Հայաստան էիր ուզում, դե ստացիր Իրական Հայաստանը
Ադրբեջանը դրան երբեք չէր կարող հասնել, եթե չունենար Փաշինյանի պես հենարան. Հայրապետյան