Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անդրադարձել է Հայաստանի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և նշել, որ այն առանց Ադրբեջանի մասնակցության արժեք չի ունենա։
«Եթե դուք իսկապես ցանկանում եք իրականացնել այդ նախագիծը, ապա առաջին հերթին պետք է դիմեք Ադրբեջանին, քանի որ առանց մեզ դա պարզապես թղթի կտոր է»,- հայտարարել է Ալիևը։
Ադրբեջանի նախագահը խոսել է նաև Իրանի տարածքով Ադրբեջանի կապի մասին՝ նշելով, որ եթե Հայաստանը ճանապարհ չի տրամադրում, նրանք օգտավործում են այլընտրանքային տարբերակներ, որոնք և՛ եկար են, և՛ ծախսատար։
«Իրանի Իսլամական Հանրապետության հետ համապատասխան համաձայնություն է ձեռք բերվել, և Հայաստանը շրջանցող ավտոմոբիլային կամրջի կառուցումն արդեն իրականացվում է և, հավանաբար, կավարտվի այս տարի: Երկրորդ կամուրջը կկառուցվի արդեն Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում։ Առաջին կամուրջը կառուցվում է Զանգելանի շրջանի տարածքում։
Այսպիսով, Հայաստանը կշարունակի մնալ փակուղում գտնվող երկիր, և տարանցիկ երկիր դառնալու նրանց ցանկությունը կմնա նրանց աչքի առաջ: Նրանք իրենք ավելի շատ կկորցնեն, քան մենք»,- ասել Է Ալիևը։
Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի՝ չմոռանալով «երգել նույն երգը», թե «Զանգեզուրի մասին չեն մոռացել և չեն մոռանա»:
Այս մասին նա հայտարարել է տրանսպորտային հարցերին նվիրված հանդիպման ժամանակ:
«Ե՛վ միջազգային մակարդակով, և՛ Հայաստանի հետ երկկողմ շփումների ընթացքում մենք անընդհատ շեշտում ենք մի խնդիր՝ պետք է ապահովել Ադրբեջանից Ադրբեջան (Նախիջևան) անարգել անցումը, որը պետք է լինի հարմարավետ և ազատ՝ առանց որևէ ստուգումների և խոչընդոտների»,- ասել է նա։
Ալիևը հավելել է, որ Ադրբեջանը գործնական քայլեր է ձեռնարկում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար։
Վերջինս նաև ասել է, որ եթե Հայաստանը ցանկանում է իրականացնել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, ապա առաջին հերթին պետք է դիմի Ադրբեջանին, քանի որ առանց Բաքվի դա ընդամենը «թղթի կտոր» է:
Բաց մի թողեք
Քարոզչական «պինգ-պոնգ»՝ ՌԴ-ի «հաճախորդը» դառնալու համար․ ինչու են «իրար միս ուտում» Քոչարյանը և Սերժ Սարգսյանը
Գյումրիում ՔՊ-ի ցուցակի 2-րդ համարն իր ձեռքով փաստաթուղթ է կեղծել. կոծկված գործի մասին. Փաստաթղթեր
Բաքուն թույլ չի տալիս Անկարային երկխոսություն սկսել Երևանի հետ. թուրք լրագրողը վերլուծություններ է արել