Բագրատ սրբազանի՝ Իրան կատարած այցը, պարզվում է, հետեւանքներ է ունեցել «Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցներից մեկի համար։
«Հրապարակը» գրում է․ Օդանավակայանում փաստաթղթային ստուգումն անցնելիս Սրբազանը, սովորության համաձայն, բարեւել, շփվել է աշխատողների հետ, նրանց որպիսությունն է հարցրել:
Օդանավակայանում փորձաշրջան անցնող արցախցի երիտասարդի խոսքից նա գուշակել է, որ արցախցի է, եւ նրա հետ մի քանի րոպե ավել է զրուցել, իսկ վերջում նվիրել է մի փոքրիկ խաչ։
Սա ֆիքսել են մյուս աշխատակիցները, հավանաբար՝ զեկուցել վերադասին, նույն օրը երիտասարդին կանչել ու հայտնել են, որ ինքը փորձաշրջանը չի անցել, անգամ պարզաբանում չեն տվել՝ ասելով, որ ինքը գիտի, թե ինչու։
Բաց մի թողեք
«Ստեղս հասավ»․ Փաշինյանի ժեստը՝ Ալիևի հետ հանդիպումից դուրս գալուց հետո. Տեսանյութ
11 հազար 200 դոլարը վերականգնել են
Փաշինյան – Ալիև հանդիպման չերևացող կողմը