Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտնել է, որ փետրվարի 5-ից ուժի մեջ կմտնեն միգրացիոն քաղաքականության կատարելագործման հետ կապված հերթական փոփոխությունները:
«Կգործի օրենք, որը նախատեսում է անօրինական ներգաղթյալների արտաքսման ռեժիմ։ Նրանք, ովքեր չեն համապատասխանում Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը կամ կորցրել են այստեղ օրինական մնալու իրավունքը, չպետք է լինեն մեր երկրում: Այս միջոցառումն ուղղված է անվտանգության բարձրացմանը»,- նշել է նա։
Բացի դրանից՝ վարչական պատասխանատվություն է սահմանվում երկիր մուտք գործելու կամ երկրից դուրս գալու կանոնները խախտելու և այլ իրավախախտումների համար:
Բաց մի թողեք
Եվրախորհրդարանը պահանջել է վերադարձնել ուկրաինացի երեխաներին
Նիդերլանդները սկսել են նախապատրաստվել Ռուսաստանի դեմ պատերազմի. Լուսանկար
Ով է Հռոմի նոր պապը. ինչ անուն է նա ընտրել, առաջին ուղերձը