Մոսկվայի «Ալիե Պարուսա» բնակելի համալիրում սպանված 2-րդ տղամարդը մահապարտ-ահաբեկիչ է եղել, գրել է 112-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Պայթյունի էպիկենտրոնը, որը հետագայում հանգեցրել է Արմեն Սարգսյանի մահվանը, եղել է մահացածի դիակի վրա։ Նախապես պարզվել է, որ պայթուցիկը MON-500 ական է, որը մարդասպանն ինքն է պայթեցրել բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավարի վերելակից դուրս գալուն պես։
Ենթադրվում է, որ պայթյուն իրականացնողը Հայաստանի՝ նախկինում դատված քաղաքացի է։ Ներկայումս դիտարկվում է երկու հիմնական վարկած՝ ուկրաինական հետքը, Սարգսյանի՝ «Արբատ» գումարտակի ստեղծողի գործունեությունը և ծխախոտի շուկայի վերաբաշխումը։ Արմեն Սարգսյանը արտասահմանից երկիր ծխախոտ խոշորագույն մատակարարներից է եղել։
RT-ն, վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրը, գրել է, որ մահապարտի դին հայտնաբերվել է պայթյունի վայրում՝ դրան ամրացված պայթուցիկ սարքով։
Տեղեկությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել։
ՌԻԱ Նովոստիի տեղեկութուններով՝ նա Արմեն Սարգսյանին սպասել է բնակելի համալիրի նախասրահում և ակտիվացրել ինքնաշեն պայթուցիկ սարքը, որն ամրացված է եղել նրա մարմնին։
Ըստ Mash-ի՝ Հայաստանի քաղաքացին մոտ 45 տարեկան է եղել։ Կարճ մուգ մազերով, շագանակագույն աչքերով, ոտքի վրա ունեցել է դաջվածք:
Բաց մի թողեք
Պայթյունից մաhացած Արմեն Սարգսյանի բջջային հեռախոսից գրեթե ոչինչ չի մնացել․ uպանության 2 վարկած կա. Լուսանկարներ
Թրամփն առաջարկել է Կանադային միանալ ԱՄՆ-ին՝ առևտրային մաքսատուրքերից խուսափելու համար
Վրաստանի իշխանությունները ԵԽԽՎ-ից հետ են կանչել իրենց պատվիրակության անդամներին