Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Գոմա քաղաքում բանտից փախուստի դիմած տղամարդիկ բռնաբարել են ավելի քան 160 կին բանտարկյալի, ապա՝ ողջ-ողջ այրել նրանց։
Այս մասին հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով ՄԱԿ-ի ներքին փաստաթուղթը։
Հունվարի 27-ին հարյուրավոր բանտարկյալներ փախել են Մունզենզե բանտից այն բանից հետո, երբ M23 ապստամբ խմբավորման զինյալները սկսել են գրավել քաղաքը:
ՄԱԿ-ի տվյալներով՝ 165-167 կնոջ տղամարդ բանտարկյալները ենթարկել են հարձակման:
Զեկույցում նշվում է, որ կանանց մեծ մասը մահացել է այն բանից հետո, երբ բանտարկյալները հրկիզել են բանտը։
Համացանցում տեղադրված տեսանյութերում երևում է, թե ինչպես են մարդիկ փախչում շենքից, երբ հետին պլանում ծուխ է բարձրանում: Տեսանյութում լսվել են նաև ուժեղ կրակոցներ, գրում է BBC-ն։
The Guardian-ն էլ հայտնում է, որ ՄԱԿ-ի խաղաղապահները M23 ապստամբների սահմանած սահմանափակումների պատճառով չեն կարողացել այցելել բանտ՝ հետաքննելու միջադեպը:
Գոմայում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության ղեկավարի տեղակալ Վիվիան վան դե Պերը հայտնել է, որ բանտից փախել է չորս հազար բանտարկյալ։
«Այդ բանտում էին նաև մի քանի հարյուր կանայք։ Նրանց բոլորին բռնաբարել են, իսկ հետո հրդեհել կանանց կորպուսը, բոլորը մահացել են»,- ասել է նա:
Տեսանյութը՝ այստեղ
Բաց մի թողեք
Ադրբեջանում դադարեցվում է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի գործունեությունը
Արմեն Սարգսյանին ուկրաինացիներն են սպանել, Զելենսկին փակագծեր է բացել
Խոդորկովսկին կփոխհատուցի Թրամփի՝ Ուկրաինային պատճառած վնասը