Իշխանության ներսում բուռն քննարկումների թեմա է դարձել քրեական ենթամշակույթի դեմ պայքարի իմիտացիան։
«Հրապարակ» օրաթերթը գրել է․ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը ՔՊ նիստերից մեկի ժամանակ խոսել է դրա մասին՝ հարցնելով, թե ինչպես ստացվեց, որ հայտարարում ենք, թե անհաշտ պայքար ենք մղում քրեական ենթամշակույթի` օրենքով գողերի եւ գողականների դեմ, իսկ այսօր ընդամենը 1 օրենքով գող է նստած, մինչդեռ Հայաստանում նրանք 21-ն են։
Հիշեցնենք, որ 2020-ին ԱԺ-ն Քրեական օրենսգրքում փոփոխություններ արեց եւ նոր հասկացություններ մտցրեց՝ «քրեական ենթամշակույթ կրող խմբավորում», «օրենքով գող», «քրեական հեղինակություն» եւ «քրեական բարձրագույն կարգավիճակ տալը, ստանալը, պահպանելը» սկսեց պատժվել 7-10 տարի ազատազրկմամբ։
Ապա, 2024-ին Ալեն Սիմոնյանի եւ Արթուր Հովհաննիսյանի նախաձեռնությամբ սահմանափակեցին նման քարոզ պարունակող ֆիլմերի ու հաղորդումների հեռարձակման ժամերը՝ 00:00-ից մինչեւ 06:00-ն:
Բայց գործնականում այդ երեւույթի դեմ պայքար չկա, ինչը, ըստ Հայկ Սարգսյանի, խոսակցությունների առիթ է տալիս` իշխանության եւ գողականների միջեւ կապի մասին։ Նա նկատել է, որ ազատազրկված օրենքով գողն էլ համարվում է Գագիկ Ծառուկյանի մտերիմը` գուցե հենց այդ պատճառով է նստած: Խոսքը «Վիտյա Թբիլիսկի» մականվամբ հեղինակության մասին է, որը կալանավորվել է 2023-ին։
Բաց մի թողեք
Ինչու են համայն աշխարհի հրեական ռաբբիներ հոկտեմբերի վերջին հավաքվում Բաքվում
Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանն ինչ էր ուզում ասել, ինչ ակնկալիքներ ունի Հայաստանից
Փաշինյանի հերթական խաղը՝ բոլորին մշտապես լարվածության ու վերահսկողության տակ պահելու համար