Փետրվարի 13-ին` ժամը 14։41-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 2003 թ.), «Nissan», «Opel» (վարորդ՝ Վ․ Ղ․), «Nissan» (վարորդ՝ Լ․ Ք․), «Honda» (վարորդ՝ Հ․ Պ․), «Nissan» (վարորդ՝ Վ․ Ս․) մակնիշների ավտոմեքենաները և «Isuzu» մակնիշի բեռանատարը (վարորդ՝ Ս․ Դ․)։
«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից։
Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան և տուժածին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փետրվարի 13-ին վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 15:20-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանում՝ Եղվարդի խճուղում, «Mercedes» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա առաջ ընթանալով բախվել «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Վրաերթ-վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը:
Քննիիչ հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Բաց մի թողեք
Ովքե՞ր կկարողանան ավանդների փոխհատուցում ստանալ
Խորթ մայրը քանոնով հարվածներ է հասցրել 10-ամյա երեխային․ վերջինը խնամքի կենտրոնից տեղափոխվել է հիվանդանոց
Վրաերթի ենթարկված 35-ամյա հետիոտնը հիվանդանոցի ճանապարհին մահացել է․ շտապօգնությունը ուշացումով է ժամանել․ Լուսանկար