20/03/2025

Թալանել են «Վեոլիա ջուր» ընկերության ավտոմեքենան. գողացել են 1.5 միլիոն դրամ և 14.5 միլիոն դրամի սարքեր

Փետրվարի 13-ին՝ ժամը 08:20-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քանաքեռավան գյուղում ավտոմեքնեա են թալանել:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տեղում Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Տիգրան Մ.-ն ոստիկաններին և պարեկներին հայտնել է, որ փետրվարի 12-ի ժամը 20:00-ից մինչև այսօր՝ ժամը 08:00-ն ընկած ժամանակահատվածում, իր՝ Քանաքեռավան գյուղի 20 փողոցի 25 հասցեի դիմաց կայանած «Peugeot» մակնիշի ավտոմեքենան թալանել են, կոտրել կողային ապակին և այնտեղից հափշտակել 1 միլիոն 500 հազար կանխիկ ՀՀ դրամ և «Վեոլիա ջուր» ընկերությանը պատկանող 14.5 միլիոն դրամ արժողությամբ 4 էլեկտրական սարքեր:

Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում առանձապես «խոշոր չափի գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանություն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործություն կատարած անձի կամ անձանք ինքնությունը ճշտելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կայքի տեղեկություններով՝ «Peugeot»-ն պատկանում է «Վեոլիա ջուր» ընկերությանը, տուժածը նշված ընկերության աշխատակից է: