Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վերադարձը Սպիտակ տուն և պետության ղեկավարի պաշտոնում նրա առաջին հայտարարությունները համեմատելի են էլեկտրաշոկի ազդեցության հետ և պետք է խրախուսեն Եվրոպային պատասխանատվություն ստանձնել իր անվտանգության և Ուկրաինայի ապագայի համար, ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «Financial Times»-ին տված հարցազրույցում։
«Սա էլեկտրաշոկ է։ Մեզ անհրաժեշտ են ասիմետրիկ ցնցումներ, արտաքին ցնցումներ»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։
Նրա կարծիքով՝ Թրամփի գործողությունները պետք է դիտարկել որպես խթան, որը ԵՄ-ին դրդելու է ներդրումներ կատարել սեփական պաշտպանական, տնտեսական և տեխնոլոգիական վերածննդի մեջ։
Մակրոնը նշել է, որ եվրոպական երկրները պետք է «մկաններ աճեցնեն» և ավելի մեծ ուշադրություն դարձնեն այս հարցերին։ «Եվրոպայի համար սա արագանալու և գործելու պահն է»։
Ֆրանսիայի ղեկավարը հայտարարել է, որ Եվրոպան պետք է ազատվի իր կախվածությունից ամերիկյան զենքից, մասնավորապես՝ Patriot հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերից։ Կոչ է արել գործընկերներին գնել ֆրանս-իտալական SAMP-T հակաօդային պաշտպանության համակարգը։ «Մենք պետք է նաև զարգացնենք լիովին ինտեգրված եվրոպական պաշտպանական, արդյունաբերական և տեխնոլոգիական բազա»,- ասել է նա։
Բաց մի թողեք
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը բուժումից հետո պետք է նորից խոսել սովորի
Թրամփի՝ Իրանին ուղղված նամակի բովանդակության մասին. Կիևը համաձայնել է նախագահական ընտրություններ անցկացնել
Թրամփը չեղարկել է Բայդենի, Հարրիսի և Քլինթոնի՝ գաղտնի տեղեկություններին հասանելիությունը․ այլ մանրամասներ. Լուսանկար