Այսօր՝ փետրվարի 17-ին, հրազենային վիրավորումից մահացած ժամկետային զինծառայող Սևակ Վարդանի Հովհաննիսյանը 20 տարեկան էր, բանակ էր զորակոչվել 2024 թվականի ամռանը։
Նա Հրազդան քաղաքից էր։ Ընտանիքի կրտսեր որդին էր, ավագ եղբայր ունի։
Ավելի վաղ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ փետրվարի 17-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Սևակ Վարդանի Հովհաննիսյանի դին՝ հրազենային վնասվածքով:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Բաց մի թողեք
«Տղայիս վերջին խոսքերն էին՝ ուժեղ մնա, մա՛մ». Արարատ Մինասյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Թալիշում, տուն «վերադարձել»… չորս ամիս անց. Լուսանկարներ
Այս տարի +40 աստիճան տաքություն դեռ չենք ունեցել. առաջիկա օրերին ևս չի կանխատեսվում. Սուրենյան
ՉԼ․ «Արարատ-Արմենիան» դուրս եկավ որակավորման երրորդ փուլ