Այսօր՝ փետրվարի 17-ին, հրազենային վիրավորումից մահացած ժամկետային զինծառայող Սևակ Վարդանի Հովհաննիսյանը 20 տարեկան էր, բանակ էր զորակոչվել 2024 թվականի ամռանը։
Նա Հրազդան քաղաքից էր։ Ընտանիքի կրտսեր որդին էր, ավագ եղբայր ունի։
Ավելի վաղ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ փետրվարի 17-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Սևակ Վարդանի Հովհաննիսյանի դին՝ հրազենային վնասվածքով:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Բաց մի թողեք
«Մա՛մ ջան, քեզ լավ կպահես, կսպասես իմ զանգին». Սերյոժա Երանոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Հադրութում, տուն «վերադարձել» … հինգ ամիս անց. Լուսանկար
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Խաչվերացը․ Մայր տաճարում Պատարագ կմատուցի Միքայել Սրբազանը
Օդի ջերմաստիճանը զգալի կբարձրանա