23/02/2025

«Մի օր պատմությունը կընդունի, որ մենք փրկել ենք Վրաստանը». Կավելաշվիլի

Հուսով ենք, որ ԱՄՆ նոր վարչակազմը կփոխի իր անարդար վերաբերմունքը Վրաստանի նկատմամբ, և Թրամփի գալուստը ազդեցություն կունենա ԵՄ-ի և Վրաստանի միջև հարաբերությունների վրա։ Այս մասին ֆրանսիական ռադիոյին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին։

«Մենք հույս ունենք, որ նրա իշխանության գալը կազդի Վրաստանի հետ ԵՄ հարաբերությունների վրա։ Զավեշտալի է, թե ինչպես են որոշ լիբերալ առաջնորդներ այժմ փորձում հարմարվել Թրամփին: Վրաստանի վրա այս ճնշումը սկսվել է Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո։ Վրաց ժողովուրդն իր իմաստությամբ աջակցեց մեզ այս ճանապարհին, որը մենք ընտրեցինք խաղաղությունը պահպանելու համար։ Այսօր մեր դիրքորոշումը հստակ է՝ Ուկրաինայում պատերազմը պետք է ավարտվի։

Մինչև պատերազմն էինք մենք ասում, որ սա կործանարար պատերազմ է լինելու երկրի համար, և այն պետք է դադարեցվի։ Այսօր Թրամփը նույն բանն է հայտարարում, բայց մենք դա ասում ենք ոչ թե իր դիրքորոշումը կիսելու համար, այլ պատերազմի առաջին օրվանից։ Նրանք մեզ կոչ էին անում միանալ պատժամիջոցներին, ուղարկել կամավորներ և աջակցել պատերազմին, չնայած մենք ոչ ՆԱՏՕ-ի անդամ ենք, ոչ էլ Եվրամիության։ Մեր տարածքի 20 տոկոսը օկուպացված է. Իրենց խոստումներով մեզ մենակ թողեցին միջուկային երկրի առաջ։ Երիտասարդ եվրոպամետները Ռուսաստանի հետ պատերազմի կոչ էին անում: Մի օր պատմությունը կընդունի, որ մենք փրկել ենք Վրաստանը»,- ընդգծել է Կավելաշվիլին։