18/03/2025

ԱՄՆ պետքարտուղարն անդրադարձել է ՌԴ-ին, Զելենսկիին, Բայդենին

Ռուսաստանը մնում է գլոբալ գերտերություն, որն ունի ազդեցություն աշխարհի առանցքային մասերում, անկախ նրանից՝ դա ԱՄՆ-ին դուր է գալիս, թե ոչ, ասել է ԱՄՆ պետական քարտուղար Մարկո Ռուբիոն:

Այլ հայտարարություններ Ռուբիոյից՝

➖ Բայդենի օրոք ԱՄՆ-ը կորցրեց կապը Ռուսաստանի հետ, ինչը տեղի չունեցավ անգամ Սառը պատերազմի ամենաթեժ պահին;

➖ Ռուսաստանը և ԱՄՆ-ը Սաուդյան Արաբիայում պատժամիջոցների վերացման հարցի շուրջ քննարկումների փուլին չեն հասել;

➖ Զելենսկին ստել է, թե հրաժարվել է ուկրաինական օգտակար հանածոների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկած գործարքից;

➖ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը Ռիադում չեն քննարկել Ուկրաինայի հետ կապված տարածքային հարցերը;

➖ Միացյալ Նահանգները պետք է դիվանագիտական ​​ուղիներ հաստատի Ռուսաստանի հետ՝ ստուգելու նրա մտադրությունները Ուկրաինայի հետ կապված։