Ռուսաստանը մնում է գլոբալ գերտերություն, որն ունի ազդեցություն աշխարհի առանցքային մասերում, անկախ նրանից՝ դա ԱՄՆ-ին դուր է գալիս, թե ոչ, ասել է ԱՄՆ պետական քարտուղար Մարկո Ռուբիոն:
Այլ հայտարարություններ Ռուբիոյից՝
➖ Բայդենի օրոք ԱՄՆ-ը կորցրեց կապը Ռուսաստանի հետ, ինչը տեղի չունեցավ անգամ Սառը պատերազմի ամենաթեժ պահին;
➖ Ռուսաստանը և ԱՄՆ-ը Սաուդյան Արաբիայում պատժամիջոցների վերացման հարցի շուրջ քննարկումների փուլին չեն հասել;
➖ Զելենսկին ստել է, թե հրաժարվել է ուկրաինական օգտակար հանածոների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկած գործարքից;
➖ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը Ռիադում չեն քննարկել Ուկրաինայի հետ կապված տարածքային հարցերը;
➖ Միացյալ Նահանգները պետք է դիվանագիտական ուղիներ հաստատի Ռուսաստանի հետ՝ ստուգելու նրա մտադրությունները Ուկրաինայի հետ կապված։
Բաց մի թողեք
Վորոնեժում ձերբակալվել է ադրբեջանցի գործարար և Ալեքսեևսկի շուկայի համասեփականատեր Յուսիֆ Խալիլովը. Տեսանյութեր
Ռուս լրագրողներին Բաքվում փռել են ասֆալտին, ծեփել են պատերին․ Լուսանկար
Ուկրաինան գրոհել է Իժևսկը, զոհեր և ավերածություններ կան