Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Ալբինա Ահարոնյանի վալենտինյան արկածներից հետո Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի անունից խիստ հրահանգ է իջեցվել թաղապետերին՝ հնարավորինս մաքուր պահել ֆեյսբուքյան էջերը եւ նույնը հորդորել թաղապետարանի բոլոր աշխատակիցներին։
Հրապարակ թերթը գրել է․ Օրերս մենք գրել էինք, որ ՔՊ-ական միջին կալիբրի այս չինովնիկն իր աշխատասենյակում Վալենտինի օր էր նշել՝ մոմերով, ծաղիկներով, փուչիկներով ու ֆուրշեթով, իսկ աշխատողներին էլ հրահանգել էր կարմիր գույնի զգեստներով ներկայանալ աշխատանքի` օրվան համահունչ։
Նա նույնպիսի հանդիսավորությամբ է նշում բոլոր տոները եւ դրանց կապակցությամբ ֆոտոսեսիաներ է անում ու տեղադրում սոցցանցերում: Հիմա, փաստորեն, Ավինյանն ասում է` շարունակեք աշխատավայրերում գինարբուքներ կազմակերպել, միայն թե այդ մասին հրապարակումներ մի արեք, որ լրագրողները չիմանան։
Ի դեպ, Ալբինա Ահարոնյանը «Հանրապետություն» կուսակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանի ընկերուհին է, որի շնորհիվ էլ, թերեւս, ընկերուհին այդքան ինքնավստահ է իրեն զգում։

Բաց մի թողեք
Հակառակ պարագայում պատիժը չկրած դատապարտյալը պարզապես չէր կարող հայտնվել ազատության մեջ
Մինչեւ դանակը ոսկորին չի հասնում, չեն նկատում
Դիլիջանում 7-ամյա տղայի մայրը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման