Կարծում եմ, որ Մարտի 1-ի գործում իրավական գնահատականի արժանացնելու և հետաքննելու հանգամանքներ կան:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Վերջին շրջանում տեղի է ունեցել ՔԿ նոր ղեկավարի նշանակում, Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի մրցույթն է, նաև ժամանակին երբ քննարկել ենք Գլխավոր դատախազի թեկնածությունը, Մարտի 1-ի գործի բացահայտումը և ամբողջական բացահայտմամբ զբաղվելը եղել է այն կարևոր խնդիրներից մեկը, որը ես մեր գործընկերներին առջադրել եմ:
Ըստ էության տեղի է ունեցել հետևյալը. բռնի ուժով բանակի, հանցավոր միավորումների, ապօրինի զինված խմբավորումների ներգրավմամբ տեղի է ունեցել քաղաքացիական բողոքների ճնշում և տեղի են ունեցել սպանություններ: Այս ամեն ինչը պետք է ինչ-որ ձևով ընթացք և իրավական գնահատական ստանա: Դա պետք է իրականացնեն իրավապահ մարմինները: Գործերը պետք է բացահայտվեն այնքանով, ինչքանով դա հնարավոր է բացահայտել։ Ինչքան հնարավոր է բացահայտել»:
Իհարկե, զգացմունքային մակարդակում այդ բոլոր զգացումները կիսում եմ, նաև հասկանում եմ բոլոր այն մարդկանց պահանջներն և արձանագրումները, որոնք արվում են։ ԱԳՆ-ն էլ, ես էլ հանդես ենք եկել հայտարարությամբ, որոնք հստակ գնահատականներ են տալիս, և այդ ուղղությամբ արվում է հնարավոր դիվանագիտական աշխատանքներ. «Բայց մի բան ուզում եմ արձանագրենք՝ աշխարհը ավելի լավ ճանաչելու խնդիր ունենք, մեզ թվում է, թե բոլոր դեսպաններին հրավիրեցինք և ձևակերպեցինք՝ հարցը լուծվելու է։ Ոչ, այդպես չէ։ Այս համատեքստում և ուրիշ բոլոր համատեքստերում մենք աշխարհն ավելի լավ ճանաչելու խնդիր ունենք։ Սենտիմենտները` սենտիմենտներ, բայց նաև պետք է գործենք բանաձևերով և մենք փորձում ենք գործել բանաձևերով։
Բոլոր բանակցություններում գերիների հարցերը բարձրացնում ենք։ Ընդ որում, մենք այդ հարցերը բարձրացնում ենք նաև Ադրբեջանի հետ բանակցություններում։ Այդ ուղղությամբ գործադրվում են ջանքեր, որոնք չեն երևում, որովհետև քանի դեռ արդյունք չեն տվել, չեն երևում։ Արդեն իսկ խոշտանգումների մասին տեղեկությունները բացահայտ են։ Մենք չէինք ուզում մեր հայտարարություններվ սադրել խոշտանգումներ, արգելված միջոցների կիրառում և այլն։ Ինչու ենք հիմա հայտարարություն անում, որովհետև տեսնում ենք, որ այլևս սադրել չենք կարող, որովհետև դա արդեն տեղի է ունեցել»։
Բաց մի թողեք
Ադրբեջանը խաղաղության օրակարգ է բերում տարբեր նոր, ես կասեի արհեստական նախապայմաններ. Միրզոյան
Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Հ1-ին․ Տեսանյութ
Պետք է համատեղ ուժերով խորացնենք ԵՄ-Հայաստան համագործակցությունը. Վասիլիս Մարագոս