Եթե ոչ ոք չկանգնեցնի Պուտինին, նա կարող է մտնել Մոլդովա, իսկ հետո ավելի հեռու՝ Ռումինիա, կարծում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, գրում է La Tribune-ը։
Ֆրանսիայի նախագահը վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ն այլընտրանք չունի, քան վերսկսել երկխոսությունը Ուկրաինայի հետ՝ ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահների միջև վիճաբանությունից հետո։
«Ամերիկացիների ակնհայտ ճակատագիրը ուկրաինացիների կողքին լինելն է, ես կասկած չունեմ։ Այն, ինչ Միացյալ Նահանգներն արել է վերջին երեք տարվա ընթացքում, լիովին համապատասխանում է նրա դիվանագիտական և ռազմական ավանդույթներին: Ես ուզում եմ ամերիկացիներին հասկացնել, որ Ուկրաինայից սահմանազատվելը չի բխում նրանց շահերից», – մեջբերում է լրատվամիջոցը Ֆրանսիայի նախագահի խոսքը։
Միևնույն ժամանակ, ըստ Մակրոնի, Ռուսաստանը՝ իր նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ, «ավելի քան երբևէ գոյաբանական վտանգ է ներկայացնում Եվրոպայի համար»։
«Այնպես որ, չսխալվեք թշնամու հարցում։ Վտանգի տակ է դրված մեր անվտանգությունը»,- հավելել է Մակրոնը։

Բաց մի թողեք
Հունգարիայի ընդդիմության առաջնորդ Պետեր Մագյարը ոստիկանություն է ներկայացրել «մեղրի թակարդի սեքս-տեսանյութի» սկանդալի վերաբերյալ հաղորդումը
Ռուսաստանի սպասելիքները կառուցված են ԱՄՆ – Եվրամիություն տարաձայնություններից
ՌԴ դատարանը ադրբեջանական միավորումը ճանաչել է ծայրահեղական կազմակերպություն