Արդեն 15 համաձայնեցված կետ կա Ադրբեջանի հետ, որը մեծ ձեռքբերում է։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը․ «Որովհետև ամենասկզբից, երբ խոսակցություն սկսվեց խաղաղության պայմանագրի մասին, ընդամենը հինգ միջազգայինորեն ընդունված կետի մասին էր խոսքը գնում։
Ինչ վերաբերվում է հարցին, թե արդյոք էսկալացիայի վտանգ կա, Սիմանյանը շեշտեց․ «Էսկալացիայի պատճառներ ստեղծլու հետ կապված պետք է միշտ ամեն ինչ անենք, որ նման առիթ ու պատճառ չլինի։Հայաստանը որևիցե տարածքային պահանջ չունի և իր հանձնառած պարտավորություններին և համաձայնագրերին շատ ուժեղ հետևում է, և հետևողական շարունակելու է աշխատանքները բոլոր խդնրահարույց հարցերը լուծելու ուղղությամբ, էսկալացիայի վտանգ կա, բայց առիթ չկա ու պետք է չլինի»։
Նրա խոսքով՝ միշտ պետք է ելնել ամենաբացասական կանխավարկածից, որ յուրաքանաչյուր պահի կարող է յուրաքանչյուր բան տեղի ունենալ, և որևիցե բան չբացառել, սակայն աշխատանքային պրոցեսը միշտ պետք է շարունակվի․ «Իրադարձություններն այնպես արագ են զարգանում, որ կարող է շատ հետաքրքիր զարգացումներ լինեն մոտ օրերս»։
Հարցին, թե ի՞նչ զարգացումների մասին է խոսքը, պատասխանեց․ «Ընդհանուր, կարող են շատ նորություներ տեղի ունենալ, փոփոխություններ լինել»։
Ալեն Սիմոնյանն անդրադարձավ Վարդան Օսկանյանի այն հարցին, թե իշխանությունը պետք է կանգնեցնի խաղաղության փաստաթղթի շուրջ բանակցությունները, քանի դեռ հայ գերիներին չեն վերադարձրել․ «Կանգնեցնենք մեր գերիներին հետ են տալո՞ւ, թե՞ վախենալու են։ Եթե Օսկանյանը նման բան է ասել, ես գնահատում եմ դա որպես սադրանք»։
Նա մասնավորեց, թե պետք չէ մոռանալ, որ 150-ից ավելի հաստատված գերի է եղել, որոնք տարբեր միջնորդներով, բանակցություններով, ու հնարավորություններով ետ են վերադարձել․ «Հետո վարչապետին մեղադրում էիք, որ ասում էր՝ «թող մեր գերիները մեզ ներեն, բայց մի քիչ էլ թող սպասեն, մենք իրենց անպայման հետ կբերենք»։ Չորս տարվա ընթացքում 150-ից ավելի գերի ենք հետ բերել, հիմա մնում է հաստատված 23 հոգի, որից 11-ը դա Ղարաբաղի նախկին ղեկավարություն է»։
Հարցին, թե գերիների վերադարձի համար տեսանելի քայլեր չեն արվում, Ալեն Սիմոնյանը պարզաբանեց․ «Եթե տեսանելի քայլեր անենք, գերիները կարող են երբևիցե չվերադառնալ։ Այդ 23-ն էլ, որ ասում ենք, այդ 11 թե 12, թե 13-ը, 44-օրյա պատերազմից հետո մնացել է 11 հոգի 150 հաստատված գերիից, ի՞նչի մեր ընդդիմախոսները սա որպես դրական բան են ասում։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթով նենց պարտավորություններ կային ստանձնած, որոնցից որևիցե մեկը տեղի չուենցավ, բայց գերիների հարցը մենք լուծեցինք, որևիցե հանդիպում կամ միջազգային խոսակցություն չկա, որ մեր ներկայացուցիչները, այդ թվում՝ նաև ես, չբարձրացնենք գերիների հարցը, ու չզբաղվենք այդ հարցով ։ Նույնիսկ իմ գործընկերոջ Ադրբեջանի մինի մեջլիսի ղեկավարի հետ այդ հարցը եղել է սեղանին, և դա եղել է առաջնային։ Ես մտավախություն ունեմ, որ հանդիպումները չշարունակելու պատճառներից մեկը եղել է այն, որ ես շատ եմ պնդել»։
Ինչ վերաբերում է այն քննադատություններին, թե իշխանությունը այս փուլում շահագրգիռ չէ վերադարձնել Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարներին, Ալեն Սիմոնյանը շեշտեց․ «Մենք շահագրգիռ ենք, որևիցե մեկի մոտ թող կասկած չլինի, որ որևիցե գերի, մի մարդ, որը հիմա Բաքվի դատարանում է, այդ ձևական դատավարության ընթացքում ենթարկվում է դատավարության, մեր համար համարվում է անցանկալի անձ, դրանք մեր հայրենակիցներն են, որ նրանց վերադարձի հետ կապված բոլոր քայլերն արվել ու արվում են»։
Ալեն Սիմոնյանի խոսքով՝ պետք է Թուրքիայի հետ շարունակել աշխատել. «Ցավում եմ, որ Ադրբեջանը Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները, հայ-թուրքական սահմանի հարցը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը պատանդ է վերցրել ու փորձում է ազդեցություն ունենալ։ Դա շատ վատ է, կարծում եմ՝ Թուրքիայի համապատասխան պաշտոնյանները նույնպես հասկանում են»։ Ըստ Սիմոնյանի, հույս կա, որ Թուրքիան, տեսնելով Հայաստանի քայլերը, նույնպես իր դիրքորոշումը կարտահայտի։
Հարցին, թե որտեղի՞ց դրական ազդակները հայ-թուրքական հարաբերությունների հարցում, եթե որևէ պայմանավորվածություն չի պահվել, Ալեն Սիմոնյանը պարզաբանեց․ «Պետք է ասեմ, որ Ժնևում Թուրքիայի ԱԺ նախագահի հետ շատ դրական հանդիպում ենք ունեցել, արտահայտությունները, խոսակցությունները այն կողմից էին, որ լավ է։ Եկել ենք ընկալման, և բնական է, որ այլ շփումներից այդ ազդակները ակնհայտ են դառնում։ ՀՀ գործելաոճն այն բանի մասին է, որ Հայաստանը միտում ունի խաղաղություն կնքելու»։
Ըստ ԱԺ նախագահի, «Եթե ՀՀ որևէ զինվորական գնում է սահման, և հարց պետք է կանգնի իր կյանքի, գերի ընկնելու ու Հայաստանի Հանրապետության, պատասխանը միանշանակ է։ Զինվորականը, որ գնում է բանակ, մտածո՞ւմ է՝ Հայաստանը պետք է վերանա, ինքը պետք է վերադառնա, առողջ լինի։ Երբ որ ես բանակում ծառայել եմ, գնացել կանգնել եմ պոստ՝ իմանալով, որ ես կարող է չվերադառնամ, ես պատասխանատու եմ ոչ միայն անհատապես ամեն մի քաղաքացու համար, այլ գլոբալ առումով Հայաստանի համար։ Հայաստանի Հանրապետության զինվորականները այն բանի համար են, որպեսզի պետք եղած ժամանակ իրենց կյանքով պաշտպանեն Հայաստանի շահերը։ Հայաստանի շահն ավելի բարձր է, քան անհատական իմ շահը։ Եթե ես գերի ընկնեմ, կամ ինքնաթիռում լինեմ, և հարց լինի Հայաստանի գոյության, խփեք այդ ինքնաթիռը՝ վայրկյան անգամ չմտածելով»։
«Ամեն ինչ պետք է արվի, որ Ռուբեն Վարդանյանը վերադառնա, եթե նույնիսկ ինքն ինչ-որ տեղից գործուղվել է։ Դա ոչ մի բան չի փոխում, ինքը մեր հայրենակիցն է։ Գործուղման մասին եղել են հրապարակումներ մամուլում, և դրա մասին խոսացվել է հայկական մամուլում, դրսից պադաչայով։ Ձեզ թվում է՝ ինչ-որ մեկի ինչ-որ տեղ տեղաշարժվելը Ադրբեջանի համար պետք է ինչ-որ մեկի հայտարարության հիման վրա լինի՞, իրենք ճչգիտեն՝ ինչ-որ մեկը գործուղվե՞լ է, թե՞ չի գործուղվել, եթե նպատակ կա ինչ-որ մեկին վերադարձնել, առևտուր անել, ոչ մեկը չի նայում այդ տալուն կամ չտալուն»,- իր խոսքում մասնավորեց Ալեն Սիմոնյանը։
Ինչ վերաբերում է Բաքվի դատարանում Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական նախկին ներկայացուցիչների դատավարությանն ու հրապարակվող լուսանկարներին՝ Ալեն Սիմոնյանը ընդգծեց․ «Բաքվից ցուցադրվող տեսարանների պարագայում միջազգային որևէ դատարան կամ գործիչ չի կարող դրական գնահատական տալ, թե Ադրբեջանում ընթացող դատավարությունն իրավական ուժ ունի։ Դա դատավարություն չէ»։
Հայաստանը ցույց է տվել, որ պատրաստ է խաղաղության և շարունակելու է այդ ուղղությամբ գործողություններ իրականացնել: Ալեն Սիմոնյանը մանրամասնեց, որ այս փուլում Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում որևէ մոդերատոր երկիր չկա․ «Այս փուլում որևիցե երկիր մոդերատորի դեր չունի, և Հայաստանն ու Ադրբեջանը մեծ մասամբ ուղիղ բանակցությունների ու խոսակցությունների շնորհիվ են կարողանում հասնել իրենց ուզածին։ Դրա մասին նաև ադրբեջանական կողմն է հայտարարում մշտապես»։
ԱԺ նախագահի խոսքով՝ հայ-ադրբեջանական կարգավորման հարցը մեծ մասամբ Ադրբեջանի դաշտում է. «Ադրբեջանի նախագահի ցանկության պարագայում մենք կարող ենք այդ հարցը լուծել և ստորագրել։ Բայց տարբեր աշխարհաքաղաքական խաղեր, գործընթացներ, առևտուրներ են տեղի ունենում, և ադրբեջանական կողմը փորձում է մաքսիմալը քամել այդ հնարավորություններից։ Եթե իրոք խաղաղություն են ուզում կնքել, այդ հնարավորությունը երեկ ու այսօր էլ կա»։
Ի՞նչով է պայմանավորված ԵՄ-ին անդամակցելու մեկնարկի մասին նախագծի քննարկման հետաձգումը. «Օրենսդրական նախաձեռնությունը եղել է հանրության կողմից, այդ քննարկումը այս դահլիճում էր տարածվում, երբ ասում էին՝ այս հետևանքը կունենա և այլն։ Այս փուլում որևիցե այլ տարբերակ չի քննարկվում, այս փուլում դրան կողմ քվեարկելու որոշումը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ունի և հաջորդիվ կողմ կքվեարկի»,- Սիմոնյանը վստահեցրեց, որ քննարկման հետաձգումը կապված է միայն տեխնիկական հարցերով, այլ ոչ թե աշխարհաքաղաքական։
Հիշեցնենք՝ ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ երեկ քննարկել է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ներկայացնելով կառավարության դրական դիրքորոշումը, նշել էր, սակայն, որ գործադիրն ունի մի քանի առաջարկ՝ իրավական տեխնիկայի վերաբերյալ: Օրենքի նախագծի քվեարկությունը հետաձգվել է:
Բաց մի թողեք
Մեր երկրի ապագան համահունչ է եվրոպական արժեքներին և ստանդարտներին. Սրբուհի Գալյանը՝ Չեխիայի դեսպանին. Լուսանկար
Երկու կիսամաշ դեմքեր իրենց շրջապատներով վիճում են, թե ո՞վ է ինձ իշխանության բերել. Փաշինյան
Ինչ վնասներ են եղել այսօրվա երկրաշարժի հետևանքով