Ադրբեջանը ԱԳՆ խոսնակի մակարդակով արձագանքել է Հայաստանի վարչապետի հոդվածին, որտեղ Նիկոլ Փաշինյանը խոսում է հաղորդուղիների ապաշրջափակման թեմայի մասին և մատնացույց անում Երևանի առաջարկներն ու կառուցողականությունը: Բաքվի արձագանքը տրամագծորեն հակառակն է, ինչից թերևս հնարավոր էլ չէ զարմանալ:
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանելով լրագրողների հարցերին ասել է, որ Երևանը կառուցողական չի եղել հետպատերազմյան 4 տարիների ընթացքում և Հայաստանից սպասում են գործնական քայլեր: Ադրբեջանի այդ դիրքորոշումը զարմանալի չէ, և ավելին՝ Նիկոլ Փաշինյանի հոդվածը Բաքվի հենց այդ դիրքորոշման արտահայտումն է, հակառակ պարագայում թերևս չէր լինի այդպիսի հոդվածի կարիք:
Այստեղ, սակայն, ուշադրություն է գրավում այսօր լրագրողների հետ զրույցում Հայաստանի ԱԺ նախագահի հայտարարությունը, որ իրադարձությունները զարգանում են այնպես արագ, որ բացառված չէ առաջիկա օրերին որևէ զարգացում այն թեմայի հարցում, որ հոդվածում շոշափել է Նիկոլ Փաշինյանը:
Ավելին, ԱԺ նախագահը խոսել է նաև, թե Նիկոլ Փաշինյանն, օրինակ` օրեր անց կարող է ինչ-որ հայտարարություն անել այդ կապակցությամբ: Սա ենթադրությու՞ն է, թե՞ իրազեկվածություն և դրանից բխող անոնսավորում:
ԱԺ նախագահը ի՞նքն է անոնսավորում, թե՞ այսպես ասած «պոլիտբյուրոյի որոշումով»: Համենայն դեպս, թեման այնքան նուրբ ու զգայուն է, որ դրա վերաբերյալ ցանկացած արտահայտություն պահանջում է քաղաքական լրջմտություն, հետևաբար առաջիկա օրերին ինչ-որ զարգացումներ անոնսավորելու հարցում թերևս պետք է ծանրութեթեւ անել ամեն բառը:
Ըստ այդմ, պաշտոնական Երևանից գուցե պետք է լինի առավել հստակ արձագանք, կապված ԱԺ նախագահի հայտարարությունների հետ, թե արդյո՞ք առաջիկա օրերին սպասվում է հաղորդուղիների ապաշրջափակման հարցում որևէ զարգացում:
Համենայն դեպս, Ադրբեջանը հերթական անգամ Երևանին արձագանքում է նույն շեշտադրությամբ՝ սպասում են գործնական քայլերի: Սա թողնում է տպավորություն, որ կա ինչ-որ պայմանավորվածություն, որի կատարման ուղղությամբ Երևանը պետք է անի քայլ:
Ա՞յդ մասին էր ակնարկում Հայաստանի ԱԺ նախագահը:
Բաց մի թողեք
Փաշինյանն իր թիմով այսօր Գյումրիում էր, դրամահավաք են արել, ում «ֆուկ» կանեն․ Լուսանկար
Ճանապարհ՝ «լցված» դիերով, հազարավոր սպանվածներ, թեժ բախումներ և մահապատժի սպասողներ. Սիրիան կրկին «եռում» է. Լուսանկարներ
Թուրքիայի ԶՈւ օբյեկտը թռիչք է իրականացնում Հայաստանի սահմանի մոտ. Լուսանկար