ԵՄ-ն Ուկրաինայում ցանկանում է խաղաղություն ուժի միջոցով, ուստի մտադիր է զինել ողջ Եվրամիությունը։
Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ Բրյուսելում ԵՄ արտակարգ գագաթնաժողովից առաջ Վլադիմիր Զելենսկու և Եվրախորհրդի ղեկավար Անտոնիո Կոշտայի հետ հանդիպման ժամանակ:
«Մենք ցանկանում ենք խաղաղություն ուժի միջոցով, այդ պատճառով ես այսօր ԵՄ ղեկավարներին կներկայացնեմ ԵՄ վերազինման ծրագիրը, որը կտրամադրի 800 միլիարդ եվրոյի ներդրումներ պաշտպանության բնագավառում»,- ասել է նա:

Բաց մի թողեք
«Միջուկային զսպումը կարող է մեզ նոր հնարավորություններ տալ: Ինչո՞ւ ոչ». Լատվիայի վարչապետ
Ռուբիոն կոչ է անում Եվրոպային փրկել Արևմուտքը՝ համաձայնվելով ԱՄՆ-ի հետ
Մակրոնը կոչ է անում «զսպվածության» Լիոնում հարձակված երիտասարդի մահից հետո