Ուկրաինայի ներկայացուցիչները Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի հետ բանակցություններում մտադիր են Ռուսաստանի հետ մասնակի հրադադար առաջարկել:
Ուկրաինական կողմը հույս ունի, որ բանակցություններում առաջընթացը կստիպի Վաշինգտոնին չեղարկել հետախուզական տվյալների փոխանակման և ռազմական օգնության դադարեցման մասին իր որոշումը: Այս մասին գրում Է Financial Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին ։
Ենթադրվում է, որ հրադադարը կվերաբերի անօդաչու թռչող սարքերի և հեռահար հրթիռների օգտագործմանը, ինչպես նաև Սև ծովում մարտական գործողությունների անցկացմանը:

Բաց մի թողեք
Սերբիայի նախագահը կառաջադրվի վարչապետի պաշտոնում
Սլովակիայի ԱԳՆ-ն կանչել է Ռուսաստանի դեսպանին. Լուսանկար
ԱՄՆ հետախուզությունը տեղեկացել է Իրանի կողմից հակամարտությունը շարունակելու ծրագրերի մասին. NYT