15/03/2025

Խոշոր հրդեհ, «ՎիԷլՎի» խանութի տարածքում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են եղել մի քանի 100 մետրից․ Լուսանկար

Այսօր՝ մարտի 14-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 07:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում գործող «ՎիԷլՎի» խանութի հետնամասում կրակ և ծուխ է նկատվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է պահեստային տարածքում:

Հրեջներին հաջողվել է նախ կանխել կրակի տարածումը, ապա մարել այն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները, սակայն տեղում պարզվել է, որ հրդեհը գազի հետ կապ չունի:

Թե ինչն էլ եղել հրդեհի պատճառը, պարզվում է: ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնել է․

Մարտի 14-ին, ժամը 06:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի շինություններից մեկում հրդեհ է բռնկվել։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Նախնական տվյալներով հրդեհը բռնկվել է քարի արտադրամասում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։20-ին, մարվել՝ 07։50-ին։

Խոշոր հրդեհ, «ՎիԷլՎի» խանութի տարածքում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են եղել մի քանի 100 մետրից