Մարտի 15-ին, ժամը 02:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Ձագավանքի փողոցի տներից մեկի հատակը մասամբ փլուզվել է (առկա է կրկնակի փլուզման վտանգ), տուժածներ չկան. ներսում գտնվող քաղաքացուն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ երկհարկանի տան 2-րդ հարկի հատակի (40 քմ) հիմնական երկաթբետոնե կրող կառուցատարրերը մասամբ փլուզվել են, առկա է կրկնակի փլուզման վտանգ, վատառողջ քաղաքացին գտնվում է փլուզված հատակի թուլացած հատվածում։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, իրականացրել թուլացած հատվածի ամրացման աշխատանքներ և քաղաքացուն դուրս բերել անվտանգ տարածք:
Բաց մի թողեք
Սամվել Կարապետյանի դեմ հաղորդումը Քննչական կոմիտե է ներկայացրել է անձամբ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը
Միհրան Պողոսյանի կուսակցությունն էլ կմասնակցի երթին․ Յուրաքանչյուրի ներկայությունը կարևոր է
Ոչ Լոզանը կա, ոչ համալսարանը, մարզադաշտն էլ պապիս թութունի դաշտն էր. Գյումրու ավագանին արտահերթ նիստ է արել. Լուսանկարներ