Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ընտրապայքարի դուրս եկած նախկին քաղաքապետին, որից դատախազությունը պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել ապօրինի գույքեր ու միջոցներ:
«Արդարություն, միաժամանակ էլ բռնություն քարոզող ընտրապայքար մտած Վարդան Ղուկասյանը ներկա պահին էլ անցնում է մի քանի քրեական գործով:
Իր պաշտոնավարման տարիներին, երբ Ղուկասյանի թուրն աջ ու ձախ է կտրել, պաշտոնեական կեղծիքի միջոցով Գյումրու մեծ մասն իրենով է արել:
Նրանից դատախազությունը պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 17 անշարժ գույք և շուրջ 224 միլիոն դրամ: Այդ գույքերի մեծ մասը նվիրատվություն է բանվորներից, պահակներից, խանութի վաճառողներից:
Հիմա նույն Վարդանիկը եկել, ուզում է հավատացնել՝ թե կրկին փրկիչ է ու այս անգամ ևս առաքելություն ունի:
Ոչ մեկի համար, իհարկե, գաղտնիք չէ, որ առաքելություն ունի, բայց պայքարում է ոչ թե հանուն գյումրեցու, այլ հանուն նույն գյումրեցուց գողացածը օրինականացնելու համար: Իր ծրագրի հիմքում էլ ժողովրդին մոլորեցնելն ու հերթական սուտը հրամցնելն է՝ թե օրվա իշխանությունն իր նկատմամբ իբր քաղաքական հետապնդում է իրականացնում:
Թաղային հեղինակություն քաղաքապետները վաղուց անցյալում են: Միայն թե այս ճշմարտությունը: Վարդանիկը չի գիտակցում զուտ այն պատճառով, որ իր պատրանքներում շարունակում է մնալ Գյումրու՝ իր իմացած քաղաքապետը»։

Բաց մի թողեք
Ցանկացած փոփոխություն ինքնին դեռ չի նշանակում բարելավում. Հասրաթյան
Դադարեցնել գեներալի դեմ սանձազերծված քարոզչական կեղտոտ կամպանիան՝ սթափության կոչ ու ազդանշան Հայաստանի վերահաս կործանման մասին
Երկրորդ նախագահի շուրջ իրադրության «ներսն» ու «դուրսը»