Քաղաքագետ Կարեն Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին և այդ ամենից բխող հետևանքների հետ Ադրբեջանի նախագահի առնչությանը:
«Թուրքիայում տեղի ունեցողին ուշի ուշով, շունչը պահած հետևում է Ադրբեջան անունով արհեստածին պետությունը։ Իսկապես մտածելու բան ունեն։
Էրդողանի հետ սերտաճած , Էրդողանի մոտ նահանգապետ աշխատող Ալիևը , Թուրքիայում իշխանափոխությունից հետո, ստիպված է լինելու նոր հարաբերություններ կառուցել Թուրքիայի հետ, փորձելու է նոր խոստումներ տալ, նոր զոհողությունների գնալ, որպեսզի չհայտնվի ՌԴ-ի ազդեցության գոտու վտանգի առջև, որը , ըստ իրենց, հղի է վտանգներով։ Իսկ քեմալիստները հենց այնպես չեն ուզում իշխանություն վերցնել, չէ որ իրենք նաև ավելի եվրոպական արժեքների դավանող են, ուստի ավելի Եվրոպա ձգտող, հետևաբար նաև կարող են Ադրբեջանին կոնկրետ առաջարկ անել, որ ՌԴ-ի դեմ Ադրբեջանով բացվի ճակատ․․․
Ամեն դեպքում, բոլոր սցենարները հնարավոր են, պետք է պատրաստ լինել ցանկացած զարգացման, պետք է բոլոր հնարավոր սցենարների դեպքում մենք մեր անելիքը, տեղն ու դերը ունենանք»:

Բաց մի թողեք
Խորհրդային Հայաստանն ապօրինի է ճանաչել Լեռնային Արցախը Խորհրդային Ադրբեջանին բռնակցելու մասին որոշումը
Էսպե՞ս է երկիրը, հասարակությունը պատրաստվում ընտրություններին
18 տարի անց մեղադրյալի կարգավիճակում են ՊՊԾ գնդի նախկին հրամանատար Ռոբերտ Մելքոնյանն ու նրա տեղակալ Վալերիյ Օսիպյանը