«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը կարծում է՝ չկա ավելի գործուն պատասխան ԵՄ դիտորդական առաքելության խնդրով Ադրբեջանի պահանջին, քան Հայաստանի ԵՄ անդամակցության մեկնարկի մասին օրինագծի ընդունումը։
«Սրանով ՀՀ-ն նոր դռներ է բացում ԵՄ ներկայության և համագործակցության՝ բոլոր ուղղություններում։
Ադրբեջանը չի կարող ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը դիտարկել թշնամական, քանի որ իր եղբայր Թուրքիան նույնպես ջանում է նման հարաբերություններ ստեղծել։
Հայաստանի ԵՄ անդամակցության մեկնարկի մասին օրինագիծը ԱԺ քվեարկությամբ հաստատելը, անկասկած, պատմական իրադարձություն է և էլ ավելի էական է դառնում ԱՄՆ ընտրություններից հետո ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում։
Իմ խորհին շնորհակալությունը այն 60.000 և ավելի մարդկանց, որ ստորագրեցին և վստահեցին մեզ։ Մենք միասին ենք կերտելու մեր, մեր զավակների ու թոռների ապագան։ Շնորհակալություն նաև ԱԺ ՔՊ խմբակցությանը՝ իրավիճակը ճիշտ գնահատելու և օրինագծին կողմ քվեարկելու համար։
Ցանկացած 1000 մղոնանոց ճանապարհ սկսվում է առաջին քայլից։
Աստված օրհնի Հայաստանը»,- գրել է Սարգսյանը:
Հիշեցնենք՝ ՀՀ Ազգային ժողովը 64 կողմ, 7 դեմ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Եվրամիության անդամակցության մասին օրինագիծը։
Օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր փետրվարի 12-ին։






Բաց մի թողեք
Այս հինգ ամիսների ընթացքում ավելի ուժեղ եմ դարձել․ Լիդյա Մանթաշյան
Ով է ՔՊ իշխանությանը համակրող եւ 2026-ին նրան քվե տալ պատրաստվող ՀՀ քաղաքացին
Գևորգ Սրբազանը ստում է, նա ևս կողմ է եղել Տեր Արամի կարգալույծ լինելուն․ Արա Զոհրաբյան