«2025 թվականի հունվար-փետրվար ամիսներին վառելիքի ոլորտը գնային առումով կարծես անկայուն է եղել։ Այժմ ներկայացնենք, թե նույն ժամանակահատվածում ինչպիսի գնաճ է գրանցվել ոչ պարենային ապրանքների շրջանում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Այսպիսով, համաձայն Վիճակագրական կոմիտեի տվյալների, 2025թ. փետրվարին 2024թ. փետրվարի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գների մակարդակը նվազել է 0.3%-ով, իսկ 2025թ. հունվարի համեմատ արձանագրվել է 0.8% գնաճ:
Հանրապետության դիտարկվող 10 բնակավայրերում 2025թ. փետրվարին հունվարի համեմատ ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.2-1.2%-ով, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 1.0%-ով:
2025 թվականի փետրվարին հունվարի համեմատ Հանրապետությունում արձանագրվել է բենզինի 0.1% գնանկում, իսկ դիզելային վառելիքի գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Ոչ պարենային ապրանքները ներառում են նաև վառելիքի տեսակները։
Այսպիսով, 2025թ. փետրվարին 2024 թվականի փետրվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի 0.6% գնաճ և դիզելային վառելիքի 5.0 % գնանկում, իսկ 2024թ. դեկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 0.4% և 0.9% գնաճ:
2025 թվականի փետրվարին 2024 թվականի փետրվարի համեմատ Հանրապետությունում արձանագրվել է հեղուկ ածխաջրածինների (բութան, պրոպան և այլն) 29.0%, իսկ 2025 թ. հունվարի համեմատ՝ 32.1% գնանկում, ընդ որում, 2025թ. փետրվարին հեղուկ ածխաջրածինների (բութան, պրոպան և այլն) միջին ամսական գինը կազմել է 143.1 դրամ»:
Բաց մի թողեք
Փաշինյանի երկրպագուները հուսահատության ճիչեր են արձակում
Ո՞ւմ է նա նախապատվությունը տալու՝ ընդդիմադիր թեկնածուի՞ն, թե՞ ՔՊ-ական Սարիկ Մինասյանին
ՔՊ-ական Էջմիածնի քաղաքապետի ավագանի ամուսինը քննիչի սենյակում հեռախոսը կոտրել է, որ չառգրավեն