44-օրյա պատերազմից հետո տեղեկություններ էին շրջանառվում, որ Ռուսաստանի Դաշնությունում Արցախի մշտական ներկայացուցչությունը փակվել է: Սակայն թե՛ 2021 թվականին, թե՛ 2022 թվականին այդ տեղեկությունները պաշտոնապես հերքվեցին:
«Փաստ» թերթի տեղեկություններով, ներկայացուցչությունն այն ժամանակ իսկապես շարունակել է գործել, սակայն վերջերս, այնուամենայնիվ, այն փակվել է: Մենք փորձեցինք այս տեղեկությունը ճշտել ՌԴ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանից, սակայն նրա հետ որևէ կերպ կապ հաստատել չհաջողվեց:
Դիվանագիտական մեր աղբյուրները փոխանցում են, որ մինչ Արցախի ուրացումն ու հանձնումը եղել է առաջարկ՝ այդ ներկայացուցչության գործառույթները մասամբ փոխանցել Ռուսաստանում ՀՀ դեսպանատանը՝ մեկ հաստիք ավելացնելու միջոցով: Սակայն հիմա արդեն, մեր տեղեկություններով, նույնիսկ այդ թեման է փակված:
Բաց մի թողեք
ՀՀ քաղաքացիները՝ խնդիրների առաջ, մերժումը մերժման հետևից են ստանում
11 ամիս. Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են՝ Փաշինյանի միջոցով Հայաստանից մինչեւ վերջին կաթիլը քամելու համար
Դատարան են գալու իշխանական գրեթե բոլոր պատգամավորները, նախարարները, փոխնախարարները, նրանց «փորձագիտական» շրջանակները, արբանյակները