Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կետերի շուրջ բանակցությունների ավարտը:
Այս մասին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած համատեղ ասուլիսում ասել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին։
«Վրաստանը հանդես է գալիս երկխոսության միջոցով խաղաղության հասնելու և հակամարտությունների կարգավորման օգտին: Տարածաշրջանի ամբողջ ներուժը կարող է բացահայտվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո»,- հայտարարել է Վրաստանի նախագահը։
Նա, ի դեպ, ընդգծել է, որ Վրաստանը «միշտ աջակցել է և կշարունակի աջակցել Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»:






Բաց մի թողեք
Գուցե բանակցեիք ու չէինք ունենա 2020-ի պատերազմն ու կունենայինք Արցախ․ Մեր հարցն ու Փաշինյանի պատասխանը, այլ մանրամասներ
Քննարկում, խժռում, աղմկում են, իսկ սեղանին ի՞նչ է դրված` զոհաբերված Հայաստանը
Գործ ունենք բացահայտ ստի ու փաստերի կեղծման հետ