24/04/2025

Աշտարակի խճուղում մեքենան բախվել է երկաթե գովազդային սյանը. կա վիրավnր. Լուսանկար

Ապրիլի 20-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 06:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Վահագն Բ.-ն իր վարած «Lada Priora» մակնիշի ավտոմեքենայով Աշտարակի խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երկաթե գովազդային սյանը։

Վթարի հետևանքով ուղևոր՝ Երևանի բնակիչ 39-ամյա Վլադիմիր Բ.-ն տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։