24/04/2025

Երևանում թալանել են «Chevrolet Volt», տուժածին պատճառվել է 1,5 միլիոն դրամի վնաս. Լուսանկար

Այսօր՝ ապրիլի 21-ին, Երևանում հերթական ավտոմեքենայի թալանման դեպքն է տեղի ունեցել:

Ժամը 08:30-ի սահմաններում Նոր նորք վարչական շրջանի Կարախանյան 39 շենքի բնակիչը տնից աշխատանքի գնալու նպատակով տնից դուրս գալիս նկատում է, որ բակում կայանված, իրեն պատկանող «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենան թալանված է, գրել է «Շամշյանը»։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում շենքի բնակիչներն ասում էին. «Սա առաջին դեպքը չէ, երբ մեր բակից գողություն է տեղի ունենում, արդեն մի քանի անգամ եղել է: Ավտոմեքենաներ են, որ թալանել են: Բոլոր դեպքերով էլ դիմել ենք ոստիկանություն, եկել են, արձանագրել են գողությունը ու խոստացել են, որ կբացահայտվի, սակայն մինչև այժմ ոչ մի գողություն չի բացահայտվել:

Եթե նախկին գողություններից մի քանիսը բացահայտվեին, գողը կամ գողերը բռնվեին, հաստատ նման դեպքեր տեղի չէին ունենա:

Հույս էլ չունենք, որ այս դեպքը կբացահայտվի, բայց ամեն դեպքում հերթական անգամ դիմեցինք, մնում է գոնե այս դեպքը բացահայտվի»:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենայի սեփականատիրոջը պատճառվել է մոտ 1 միլիոն 500 հազար դրամի վնաս:

Երևանում թալանել են «Chevrolet Volt», տուժածին պատճառվել է 1,5 միլիոն դրամի վնաս. Shamshyan