Սիրիայի արյունալի պատերազմի պատճառով Հայաստան տեղափոխված Վահե Առաքելյանը հանկարծամահ է եղել, տեղեկացավ «Արեւելք»-ը՝ հանգուցյալի հարազատներից։ Իր ասպարեզին նվիրված Վահեն վայելում էր սեր ու համակրանք։
Նա փոքր տարիքից նետվել էր կյանքի ասպարեզ եւ տիրապետել ատաղձագործությանը։ Ինչպես Հալեպում, այնպես էլ Երեւանում, իր ազնվության շնորհիվ կարողացել էր անուն եւ վստահություն վաստակել։
Վահեի մահը ցավ եւ ցնցում է պատճառել հարազատներին ու ընկերներին, հատկապես որ նա առողջական խնդիրներ կամ բողոքներ չի ունեցել։
Նրան հուղարկավորել են Երեւանում։
Բաց մի թողեք
«Ազգային առաջընթաց»-ը ինքնաբացարկ է հայտնել. որ քաղաքական ուժերը կմասնակցեն Վաղարշապատի ընտրություններին
Zhongtong-ը բախվել է կայանված Mercedes Sprinter-ին, վերջինը՝ ծառին և Mazda-ին, Mazda-ն էլ՝ Honda Accord-ին․ Լուսանկար
Որևէ կուսակցության հետ չեմ համագործակցում. Աջեմօղլուն՝ «Մեր ձևով» շարժմանը միանալու մասին