«Երևանի ավտոբուս» ՓԲԸ մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը սոցցանցի իր էջում տեղեկացնում է, որ ապրիլի 23-ին միջադեպ է տեղի ունեցել թիվ 38 երթուղին սպասարկող վարորդի և մեկ այլ տրանսպորտային միջոցի վարորդի միջև։
«Քիչ առաջ Տիգրան Մեծի պողոտայում ծագած վեճի ընթացքում տրանսպորտային միջոցներից մեկի վարորդը դանակահարել է 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդին:
«Երևանի ավտոբուս»-ի վարորդը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց»,- գրում է Ասատրյանը։
Մեզ պատմեցին, որ վեճը կապված է մեքենան վարելու հարցի հետ, ավտոբուսի վարորդն ու մեկ այլ մեքենայի վարորդը միմյանց չզիջելու, վարելու հետ կապված բուռն վեճի մեջ են մտել, իրար վրա գոռգոռացել, հայհոյել, որի պատճառով էլ տեղի է ունեցել դեպքը։
Դեպքը տեղի է ունեցել «Ռոսիայի» մոտակայքում։
Մի կողմից անձրևը, մյուս կողմից գլխավոր ճանապարհին տեղի ունեցած դեպքը կաթվածահար է արել երթևեկությունը, մեքենաները առաջ չեն շարժվում։
ՆԳՆ-ից հաստատեցին, որ միջադեպով ահազանգ ունեն և հայտնեցին, որ նախնական տեղեկությամբ՝ վեճ է տեղի ունեցել երկու վարորդների միջև, որի ժամանակ վարորդներից մեկը սուր կտրող, ծակող գործիքով հարվածել է մյուս վարորդի (ավտոբուսի վարորդի) ուսին։ Վերջինս ստացել է թեթև մարմնական վնասվածք և տեղափոխվել հիվանդանոց։
Հանգամանքները պարզվում են։
Բաց մի թողեք
Հայտնաբերվել է Երևանում հայտնի «կավատը», ով պարտքատեր կնոջը ստիպել է մարմնավաճառությամբ փակել պարտքը
Շենգավիթի թաղապետարանի՝ կաշառքի գործով ձերբակալված աշխատակիցներից մեկը կալանավորվել է
Պարզվել է Մալաթիայում դանակաhարվածի ինքնությունը, պարզվում են կրակnղի տվյալները