«Երևանի ավտոբուս» ՓԲԸ մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը սոցցանցի իր էջում տեղեկացնում է, որ ապրիլի 23-ին միջադեպ է տեղի ունեցել թիվ 38 երթուղին սպասարկող վարորդի և մեկ այլ տրանսպորտային միջոցի վարորդի միջև։
«Քիչ առաջ Տիգրան Մեծի պողոտայում ծագած վեճի ընթացքում տրանսպորտային միջոցներից մեկի վարորդը դանակահարել է 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդին:
«Երևանի ավտոբուս»-ի վարորդը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց»,- գրում է Ասատրյանը։
Մեզ պատմեցին, որ վեճը կապված է մեքենան վարելու հարցի հետ, ավտոբուսի վարորդն ու մեկ այլ մեքենայի վարորդը միմյանց չզիջելու, վարելու հետ կապված բուռն վեճի մեջ են մտել, իրար վրա գոռգոռացել, հայհոյել, որի պատճառով էլ տեղի է ունեցել դեպքը։
Դեպքը տեղի է ունեցել «Ռոսիայի» մոտակայքում։
Մի կողմից անձրևը, մյուս կողմից գլխավոր ճանապարհին տեղի ունեցած դեպքը կաթվածահար է արել երթևեկությունը, մեքենաները առաջ չեն շարժվում։
ՆԳՆ-ից հաստատեցին, որ միջադեպով ահազանգ ունեն և հայտնեցին, որ նախնական տեղեկությամբ՝ վեճ է տեղի ունեցել երկու վարորդների միջև, որի ժամանակ վարորդներից մեկը սուր կտրող, ծակող գործիքով հարվածել է մյուս վարորդի (ավտոբուսի վարորդի) ուսին։ Վերջինս ստացել է թեթև մարմնական վնասվածք և տեղափոխվել հիվանդանոց։
Հանգամանքները պարզվում են։

Բաց մի թողեք
Ձերբակալվածներ կան, այդ թվում՝ տեսչական մարմնի ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձինք․ ՀԿԿ
Հերթը հասավ Հայրապետյանների եւ Քալանթարյանների ընտանիքներին, ովքեր իշխանամետ գործարարների ճամբարից են
Սեյրան Օհանյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է