Մասնագիտական պարտքը կատարող բուժաշխատողների հանդեպ ոտնձգության դեպք է արձանագրվել:
Այս մասին իր էջում հայտնել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Հանրապետական շտապօգնության ծառայության Աշտարակի բրիգադը կանչի վայրում էր, երբ դանակով զինված քաղաքացին հարձակվել է բուժաշխատողների վրա: Տուժել է շտապօգնության վարորդը:
Ոստիկանություն հաղորդում է ներկայացվել:
Խիստ դատապարտում եմ տեղի ունեցածը, անընդունելի համարում բուժաշխատողների հանդեպ ուժի և բռնության ցանկացած փորձ և դրսևորում:
Ուզում եմ նաև տեղեկացնել, որ գնում ենք խնդրի լուծման իրավակարգավորման ճանապարհով:
ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ բուժաշխատողների նկատմամբ բռնության քրեականացման հարցն է քննարկվում: Նաև նախաձեռնելու եմ քննարկման դնել շտապօգնության բրիգադների անհատական պաշտպանության միջոցներ ներդնելու հարցը»,- գրել է նախարարը:

Բաց մի թողեք
Սամվել Կարապետյանը պահանջում է, որ Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրի
Մեկնարկել են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները․ ովքեր ունեն առաջնահերթություն
Ո՞վ է Մեղրիի համայնքապետի հետ ձերբակալված Էկոպարեկային ծառայության բարձրաստիճան պաշտոնյան․ Լուսանկար