«Խոստովանություն» հաղորդման հյուրն էր Մայա Մարգարյանը։
Մի օր Մայա Մարգարյանը որոշում է տեղափոխվել Ֆրանսիա, ինչու՞.
«Այն փուլն էր, որ ես նկարահանվում էի սերիալներում, որն ինձ այնքան էլ դուր չէր գալիս, թե ինչ էի ես մարմնավորում։ Եկավ մի փուլ, որ ինձ դուր չէր գալիս, թե ինչ եմ ես ստիպված անում։ Մի պահ եկավ, որ ինձ կորցրել էի և ստեղծագործական տուպիկի մեջ էի։ Հասկացա, որ չեմ կարող գոյատևել, որովհետև դա գոյատևում էր։ Այնպես ստացվեց, որ տեղափոխվեցի։ Երկիր փոխելը դժվար է, բայց հետաքրքիր է»։
Մայա Մարգարյանն ամուսնացավ և տեղափոխվեց Ֆրանսիա, որտեղ էլ ծնվեց իր որդին, իսկ այսօր նա ամուսնալուծված է.
«Մենք միասին չենք, չեմ սիրում այդ մասին զրուցել՝ ամեն մեկս գնաց իր ճանապարհով։ Որդիս իմ հետ լավ հարաբերությունների մեջ է։ Կյանք է, ամեն ինչ պատահում է, ես հասկանում եմ, ինքն էլ է հասկանում»,-նշեց երգչուհին:
Բաց մի թողեք
Հոկտեմբերի 17-ի աստղագուշակ․ Օրը շատ արդյունավետ կանցնի
Հյուսիսային Ամերիկայի հայ առաքելական եկեղեցու թեմական առաջնորդները կոչ են արել․ Լուսանկար
Ինչ պետք է անել հափշտակության զոհ դառնալուց խուսափելու համար․ ՆԳՆ-ն զգուշացնում է