«Երեկ Քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ աշխատանքային այցով Արագածոտնի մարզ է գնացել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը եւ հայտարարել, թե քրեական վարույթները պետք է նոր թափով սկսեն քննել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ուշագրավն այն է, որ Պողոսյանի կողքին նստած էր Արագածոտնի ՔՊ-ական մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, որի գործողությունների մասով ՀՀ քննչական կոմիտեում վարույթ կա:
Մասնավորապես, 2024 թվականի Աշտարակ քաղաքում հայտնի «Նվոյին» պատկանող Wine Corner Ashtarak-ում քաշքշուկ էր տեղի ունեցել: Օգոստոսի 26-ին Hayat Project-ի համերգի ժամանակ, որին ներկա են եղել նաեւ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, ներկա էր եղել նաեւ «օրենքով գողի» զարմիկը, որի հետ պաշտոնյան վիճաբանության մեջ էր մտել այն բանի համար, որ պատվիրել են երգ՝ «Вот такая доля воровская»-ն, ու մարզպետը ընդդիմացել է՝ ասելով. «Ես այստեղ, դու ինչ-որ գողական ե՞րգ ես պատվիրում»։
Արդյունքում, սկսվել էր ծեծկռտուք: Այս գործով նախաքննությունը կոմիտեում շարունակվում է։
Սա էլ դեռ քիչ չէ, մարզպետի խորհրդականը հայտնվեց իրավապահների տեսադաշտում թմրանյութ պահելու համար, որից հետո հեռացրին աշխատանքից։ Եվ հիմա Կոմիտեի նախագահը գնացել, մարզպետի կողքին նստել եւ արդար ու օբյեկտիվ քննությունից է խոսում, հանձնարարականներ է տալիս։
Այսքանից հետո ի՞նչ արդարության ու ՔՊ-ականներին պատժելու մասին կարող է խոսք գնալ»։






Բաց մի թողեք
Նոյեմբերի 1-ի աստղագուշակ․ Հավանական են կյանքի շատ ոլորտներում դեպի լավը փոփոխություններ
Փաշինյանը կիսատ ծրագիրը, որպես ավարտուն է ներկայացրել
Բնակչության հաշվառման նոր կարգ, թե՝ նախընտրական ծուղակ