Վրաստանի Ներքին գործերի նախարար և երկրի փոխվարչապետ Վախթանգ Գոմելաուրին հայտարարել է, որ հրաժարական է տվել։
«Ցանկանում եմ հանրությանը տեղեկացնել, որ որոշել եմ հրաժարական տալ Ներքին գործերի նախարարի պաշտոնից», – Գոմելաուրիի խոսքերն է մեջբերում նախարարության մամուլի ծառայությունը։
Գոմելաուրին նշել է, որ այս որոշումը հեշտ չէր և շնորհակալություն է հայտնել իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին և հանրապետության կառավարության անդամներին աջակցության և վստահության համար։
![]()


Բաց մի թողեք
Ռուսաստանը ուկրաինական կամուրջներին 109 հարված է հասցրել․ Վլադիմիր Զելենսկի
Մանրամասներ են հայտնի դարձել Իտալիայի ոստիկանության նախկին պետի մահվան մասին. Լուսանկար
Սաֆոլկի գյուղը քվեարկում է «Միացյալ Թագավորությունից դուրս գալու» օգտին՝ ի նշան բողոքի ապաստան հայցողների տեղավորման ծրագրերի դեմ