Ոստիկանությունում շուրջ 30 տարի ծառայելուց հետո ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը ամոթալի ձեւով հեռացվեց համակարգից, ընդ որում, Փաշինյանին այդքան անձնվիրաբար ծառայելուց հետո։
Նա 2020-2023 թվականներին զբաղեցրել է ՀՀ ոստիկանության պետի` Վահե Ղազարյանի առաջին տեղակալի պաշտոնը, իսկ 2023 թվականի հունվարին նշանակվել է ՆԳ նախարարի տեղակալ` ոստիկանության պետ:
Նիկոլ Փաշինյանն իր ծննդյան օրը Սեւանում կազմակերպված միջոցառման ժամանակ է Հովհաննիսյանին ասել՝ դիմում գրի, հեռացիր։ Համակարգում Արամ Հովհաննիսյանի կարիերան կտրուկ աճեց 2018-ի իշխանափոխությունից հետո, նա այդ ժամանակ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի պետն էր։
Եւ այնքան ճարպիկ գտնվեց, որ շատ արագ կարողացավ իր որդուն՝ Կառլեն Հովհաննիսյանին տեղավորել ոստիկանությունում աշխատանքի։ Այժմ Հովհաննիսյանի որդին Մասիսի «ՄՌՈՒ»-ի պետն է, բայց համակարգում կարծում են, որ շուտով նա էլ հրաժեշտ կտա իր պաշտոնին։
Բանն այն է, որ իրավապահները մի քանի անգամ բացահայտել են Մասիսի «ՄՌՈՒ»-ում կեղծ վարորդական վկայականներ տրամադրելու դեպքեր, որոնց հիման վրա Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել են քրեական վարույթներ։
Փաստական տվյալներ էր ձեռք բերվել առ այն, որ մի խումբ անձինք չարաշահել են 4 քաղաքացու վստահությունը և հափշտակել խոշոր չափերի գումար՝ խարդախության մեխանիզմով. առանց քննության, վարորդական իրավունքի վկայականներ ստանալու պատրվակով` նրանք քաղաքացիներից պահանջել էին 125- 250 հազար դրամ եւ տրամադրել վարորդական իրավունքի կեղծ վկայականներ՝ հափշտակելով ընդհանուր հաշվով 875 հազար դրամ:
Քրեական վարույթի շրջանակներում հայտնաբերվել էին վարորդական իրավունքի կեղծ վկայականներ, երկու անձ էլ ձերբակալվել էր։
Քննչական կոմիտեից այսօր մեզ հայտնեցին, որ նշված քրեական վարույթի շրջանակում 1 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Համակարգում կարծում են, որ Արամ Հովհաննիսյանը հեռացվել է որդու հետ կապված խնդիրների պատճառով: Թեեւ մի քանի այլ հանագամանքներ էլ են հիշատակում:
Բաց մի թողեք
«Դալմա մոլ»-ից հանում են Ազատություն Սամվել Կարապետյանին պաստառը
Սրբազան պայքարի ակտիվիստ, քաղբանտարկյալ Լիդյա Մանթաշյանի նամակը «Աբովյան» ՔԿՀ-ից
Միքայել Սրբազանի պաշտպանական թիմը հայտարարություն է տարածել