Նախքան 2018-ի հայտնի դեպքերը ուսանողները, բուհերի դասախոսներն աչքի էին ընկնում որպես ակտիվ, պայքարող, արմատական ընդդիմադիր քաղաքական հայացքներով խավ։
Նրանք միշտ մասնակցել են անխտիր բոլոր բողոքի ակցիաներին, նստացույցեր ու հեղափոխություն արել։ 1988-ին եւ 2018-ին տեղի ունեցած շարժումների շարժիչ ուժը հատկապես ուսանողությունն էր։
Իսկ Երեւանի պետական համալսարանում առհասարակ անգամ սովետական տարիներին այլախոհություն կար եւ ըմբոստ ոգի։ Ուսանողներն ու դասխոսները նույնիսկ ԵՊՀ ռեկտորների դեմ էին դուրս գալիս, դասադուլներ անում, ներբուհական խնդիրներ բարձրացնում։
2018-ին շատերն են հիշում, թե ինչպես էին «Ռեստարտ» կազմակերպության անդամ ուսանողները ակցիա անում ռեկտոր Արամ Սիմոնյանի դեմ, նույնիսկ այնքան էին չափն անցել, որ աթոռն էին ռեկտորի տակից հանում, թույլ չէին տալիս մտնի իր աշխատասենյակ եւ այլն։
Իսկ 2008-ին որոշ դեկաններ Սերժ Սարգսյանի դեմ հայտարարությամբ հանդես եկան և իրենց աջակցությունը հայտնեցին Լևեն Տեր-Պետրոսյանին:
Այժմ ողբերգական ժամանակներ ենք ապրում, այնքան ողբերգական, որ ժողովրդավարական համարվող Հաայստանում ուսանողներն ու դասախոսները վախենում են անգամ բարձրաձայն դժգոհել։ Այս թույլ իշխանությունն այնպիսի բռնատիրական, ավտորիտար ռեժիմ է հաստատել, որ անգամ աշխատում է բուհերի ուսանողների մտքի ազատության վրա է մեծապես ազդել:
Այս առումով, իհարկե, իրավիճակը բոլոր ֆակուլտետներում նույնն է, բայց հատկապես ցավալի է, որ ապագա լրագրողների շրջանում է այս վախն ու զգուշությունը, իշխանության հանդեպ քծնանքի մթնոլորտը տիրում: Ֆակուլտետ, որից պետք է դուրս գան ազատ մտածող, համարձակ, ազատ խոսքն ամեն ինչից վեր դասող մարդիկ։
Ի՞նչ են սովորեցնում այսօր մայր բուհի Ժուռնալիստիկայի ֆակուլտետում, սովորեցնում են` լինել չեզոք, չունենալ սեփական կարծիք, չվերլուծել իրադարձությունները, չքննադատել իշխանություններին եւ քաղաքական ուժերին։ Կարճ ասած՝ նաղաշներ են պատրաստում՝ ֆակուլտետի դեկանի՝ Նաղաշ Մարտիրոսյանի օրինակով։
Որ ապագա լրագրողները դառնան հրահանգ կատարող ռոբոտներ, բարձրախոս բռնողներ՝ անընդունակ ինչ որ բան վերլուծելու, համադրելու, սուր հարցեր տալու, իշխանավորների թերություններն ու սխալները բացահայտելու։
Իհարկե, բոլոր իշխանություններն են սարսափում խոսքի ազատությունից, քննադատական խոսքից, եւ բոլորն են ձգտում հնազանդ սերունդներ դաստիարակել, որպեսզի վաղը ոչ մի քննադատական խոսք չհնչի իշխանության հասցեին: Եվ ապագա լրագրողներն էլ ինչքան քիչ գիտելիք ունենան, ինչքան վախեցած լինեն՝ այնքան անատամ լրատվական դաշտ կլինի երկրում։
Պատահական չէ, որ մեր խմագրություն եկող ապագա լրագրողների մի մասն այնքան անտեղյակ ու անպատրաստ է, որ անգամ Հրանտ Բագրատյանին ու Լևոն Տեր-Պետրոսյանին չի ճանաչում, կամ՝ համացանցից օգտվել չի կարողանում, էլ չենք խոսում՝ հրապարակում անելիս տվյալ թեմային տիրապետելու մասին:
Մինչդեռ լրագրողը` օբյեկտ չէ, այլ սուբյեկտ է, իսկ ժամանակակից լրագրության պահանջները դուրս են նաղաշների սովետական պատկերացումներից: Երկուշաբթի օրը մայր բուհ էր այցելել հայհոյանքների սիրահար Նիկոլ Փաշինյանը:
Փողոցային բառապաշարով հաղորդակցվող երկրի ղեկավարը մայր բուհում «դասախոսություն» է կարդացել ուսանողների համար եւ այդ դահլիճում ներկա են եղել ԵՊՀ գերազանցիկ ուսանողները, բայց ընդամենը մի ուսանող է սուր հարցեր տվել երկրի կառավարումը տապալած վարչապետին եւ դա ոչ թե ժուռնալիստիկայի ֆակուլտետի սան է եղել, այլ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի: Ապագա լրագրողները ձկան պես լուռ են եղել։
Չէ, ներողություն, լուռ չեն եղել, այլ քծնել են Նիկոլ Փաշինյանին։ Եւ դա նաեւ այդ ֆակուլտետում դասավանդող դասախոսների եւ իհարկե՝ դեկան Նաղաշ Մարտիրոսյանի մեղքն է, որոնք ոչ նորմալ քաղաքացի, ոչ նորմալ մասնագետ են կրթում, այլ սեփական կարծիք չունեցող ռոբոտներ են պատրաստում։
Բաց մի թողեք
«Կրթվելը նորաձև է» շարժման ծախսերը արարողակարգային են համարվում, այսինքն՝ պետական գաղտնիք են
Իրանն արագ բացահայտեց ու պատժեց «Մոսադին», իսկ դրանք 2020-ին նաև Արցախում էին
Նոր ողբերգություն․ ԱՄՆ ու Ռուսաստանը կամ Պուտինն ու Թրամփը պայմանավորվում են ինչն ինչպես անել