«ԱՄՆ-ում ՀՀ ապագա դեսպանն ավելի շատ վարկեր ունի, քան եկամուտ: Համենայնդեպս այդ մասին են վկայում նրա պաշտոնական փաստաթղթերը. մինչդեռ Թաիրովում բոլորը տեսնում ու լսում են, թե ինչպես են նախարարի ընտանիքի անդամների գործերը օր օրի լավանում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի հավանական թեկնածուն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, Ամերիկյան համալսարանի դասախոս Նարեկ Մկրտչյանն է։ Նա նաև միակն էր, որ Փաշինյանի թիմից մասնակցել էր Դոնալդ Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին:
«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է, թե Նարեկ Մկրտչյանն ինչ է հայտարարագրել 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրում։
Թեև Նարեկ Մկրտչյանը ծնվել է 1989 թվականին, սակայն, ըստ փաստաթղթերի, 1956 թվականից համատեղ սեփականությամբ ձեռք է բերել անհատական բնակելու տուն Արմավիրի Փարաքար համայնքում։
Նախարար Մկրտչյանը հայտարարագրել է 2019 թվականին ձեռք բերված MERCEDES-BENZ մակնիշի մեքենա։
Նրա բանկային հաշիվների մնացորդը կազմել է 6,1 մլն դրամ, որը տարեսկզբի համեմատ պակասել է գրեթե 2 մլն դրամով։ Կանխիկ դրամական միջոցնը կազմել է 2 մլն դրամ, որը տարեսկզբի համեմատ պակասել է 1,5 մլն դրամով։
Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 29 մլն 158 հազար դրամ, որից 21 մլն 522 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Եկամուտներից 1,6 մլն դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ամերիկյան համալսարանից, 1 մլն 464 հազար դրամը վարկ է «Ակբա կրեդիտ Ագրիկոլ» բանկից։
Ստացած վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 46 մլն 542 հազար դրամ, որը անշարժ գույքի հիփոթեքի մայր գումարն է։
Վարկերի մարմանը Մկրտչյանն ուղղել է 6 մլն 69 հազար դրամ։
Հիշեցնենք, որ Նարեկ Մկրտչյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտաքին հարաբերությունների պատասխանատուն է, և «աշխարհը խալի է ոտի տակ» սկզբունքով՝ կուսակցական հարցերով ավելի շատ արտերկրում է լինում, քան նախարարի աթոռին: Ասվածի վկայությունը նրա համացանցային գրառումներն ու լուսանկարներն են»։
Բաց մի թողեք
Պատկերացրեք, ինչ հաճույքով կհրապարակեն Միքայել ու Բագրատ Սրբազանների մահվան վճիռը
Ովքե՞ր են կանգնած Ծաղկաձորում բարձրահարկ շենքերի կառուցման ետեւում, ի՞նչ անուններ են շրջանառվում
Իրավապահները կպարզեն, թե ինչ է կատարվում եկեղեցիներում, Փաշինյանը թիմին հորդորել է վճռական լինել