Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը զգուշացրել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին, որ նա կարող է արժանանալ նույն ճակատագրին, ինչ Իրաքի նախկին առաջնորդ Սադամ Հուսեյնը, որը մահապատժի է ենթարկվել 2006 թվականին:
«Ես զգուշացնում եմ Իրանի բռնապետին՝ դադարեցնել ռազմական հանցագործությունները և հրթիռների արձակումն իսրայելցի խաղաղ բնակիչների վրա: Նա պետք է հիշի Իրանի հարևան երկրի բռնապետի ճակատագիրը, ով նույն ճանապարհն էր ընտրել Իսրայելի դեմ»,- ասել է Կացը՝ նկատի ունենալով Սադամ Հուսեյնին։
Անդրադառնալով Իսրայելի կողմից նախորդ օրը Իրանի պետական հեռուստատեսության շենքին հասցված հարվածին, Կացն ասել է, որ իրանական ռեժիմին աջակցող այլ վայրեր նույնպես կարող են թիրախ դառնալ:
«Մենք այսօր կշարունակենք գործել Թեհրանում ռեժիմի և ռազմական թիրախների դեմ, ինչպես երեկ հարվածեցինք քարոզչության և սադրանքների հեռարձակման կենտրոնին», – ասել է նա:

Բաց մի թողեք
Հունգարիայի ընդդիմության առաջնորդ Պետեր Մագյարը ոստիկանություն է ներկայացրել «մեղրի թակարդի սեքս-տեսանյութի» սկանդալի վերաբերյալ հաղորդումը
ՌԴ դատարանը ադրբեջանական միավորումը ճանաչել է ծայրահեղական կազմակերպություն
Չինաստանը կարող է մեկ հեռախոսազանգով դադարեցնել պատերազմը Ուկրաինայում․ ՆԱՏՕ-ում ԱՄՆ ներկայացուցիչ