14/02/2026

Ընդդիմադիրներին բերման էին ենթարկում, որպեսզի չդիմավորեն Նիկոլ Փաշինյանին

police karmir

Այսօր տեղեկացանք, որ ընդդիմության ներկայացուցիչներին բերման են ենթարկել: Ոստիկանություն էին տարվել Բագրատ սրբազանի, ՀՅԴ-ի երիտասարդները:

Մարդիկ տարակուսած էին, թե ինչն է պատճառը և ինչու է Երևանը հեղեղված ոստիկաններով: Մենք պարզեցինք պատճառը: Մեր աղբյուրներն ասում են, որ ընդդիմադիր շրջանակներում քննարկվել է օդանավակայան գնալու` Թուրքիայից վերադարձող Նիկոլ Փաշինյանին դիմավորելու:

Բնականաբար ընդդիմադիրներին 24 ժամ գաղտնալսող ուժայինները զեկուցել են և գործի անցել` փորձելով կանխել վարչապետի դիմավորման ակցիան: