Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի պատվոր հյուրն է և Տարածաշրջանային մրցույթի ժյուրիի նախագահն է Ամիր Նադերին։
Վերջինս հետհեղափոխական իրանական կինոյի առաջամարտիկ, այսպես կոչված «Երկրորդ ալիքի» (Քիառոստամի, Մախմալբաֆ, Մաջիդի) շրջադարձային The Runner-ի (1984) հեղինակն է, լեգենդար Բահրամ Բեյզայիի զինակիցը, արվեստագետ, ում ցուցադրում են MOMA-ում և ում ֆիլմերից ոգեշնչվել են ինչպես իրանցի (Փանահի, Ղոբադի) այնպես էլ ամերիկացի (Շոն Բեյքեր, Քելի Ռայքհարդ) ռեժիսորները։ Նա առաջիններից ճեղքեց ճանապարհը դեպի իրանական կինոյի համաշխարհային բացահայտում։
Որպես կինոռեժիսոր՝ նա ոգեշնչվել է Անրի Կարտիե-Բրեսոնի քաղաքային փորձառության և առօրյա կյանքի լուսանկարչությամբ, ինչպես նաև իտալական նեոռեալիստական կինոյի գեղագիտությամբ, ինչպիսիք են տեղանքային նկարահանումները և ոչ պրոֆեսիոնալ դերասանները, ավելի ազատ պատմողական կառուցվածքները և աղքատ ու աշխատավոր դասի մարդկանց ծանր վիճակի վրա կենտրոնացումը:
Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 13-20-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր (Կանն, Բեռլին, Վենետիկ և այլն) կինոփառատոններից: Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։
Բաց մի թողեք
Երևանի երիտասարդական նվագախումբը մեր ամենակարևոր նախաձեռնություններից է. Տիգրան Ավինյան. Լուսանկարներ
«Գինոսյանական օրեր» կանցկացվեն Գյումրիում․ Օրակարգ․ Լուսանկար
Օպերայի շենքը նոր լուսավորություն ունի. Ավինյանը տեսանյութ է հրապարակել