Հունիսի 19֊ին Գյումրիում տեղի ունեցած միջադեպի հիմքում քաղաքական տարաձայնություններ են եղել։
Hraparak.am-ի տեղեկություններով․ Հիշեցնենք, որ հունիսի 19-ին Գյումրիում՝ քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող հայտնի Հացատան մոտակայքում արձանագրվել էր միջադեպ, որն ուղեկցվել է վիճաբանությամբ, ծեծկռտուքով և կրակոցով, մեկ անձ վիրավորվել է, մյուսները ծեծկռտուքի հետևանքով մարմնական վնասվածքներ են ստացել։
Մեր տեղեկություններով՝ վիճաբանությունը տեղի է ունեցել Գյումրիում հայտնի Շեկո մականունով անձի և ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հորեղբոր որդու միջև։ Ավելին, տեղեկացանք, որ վերջինս միջադեպի շրջանակում ձերբակալվել է։ Ոստիկանությունից հաստատեցին մեր տեղեկությունը` նշելով, որ դեպքի առթիվ կան ձերբակալվածներ։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ կողմերի միջև տարաձայնությունները առաջացել են դեռևս ՏԻՄ ընտրությունների ժամանակ և դրանից հետո ստեղծված ներքաղաքական զարգացումների հետ են առնչվում։ Ըստ նույն աղբյուրների՝ վիճաբանության առանցքում եղել է նախկին նախագահներին հետ կապված` սերժական և քոչարյանական թեզերը։
Բաց մի թողեք
Էկոնոմիկայի նախարարությունը ջրամբարների կամ կաթիլային ոռոգման մասին տվյալներ չունի
Ֆուտբոլային անարխիա. ՀՖՖ ղեկավարությունը անգործության է մատնվել
ՀՀ իշխանությունը 28 մլն դրամ է ծախսել առեւտրային կցորդ ունենալու համար, մինչ Իրանին համոզում է, որ «Թրամփի ուղին» դեպի աշխարհ միակ ելքն է