«Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ խուզարկություններ են իրականացվում ՀՀՄ կուսակցության անդամների տներում։
Նշենք՝ հիշյալ կուսակցության նախագահը ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ նախկին անդամ, մի շարք քրեական վարույթներով անցնող Միհրան Պողոսյանն է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ իրավապահները գործողություն են իրականացնում Բագրատ Գալստանյանի բնակավայրում։
Իրավապահները վաղ առավոտյան խուզարկություններ են սկսել «Սրբազան Պայքարի» աջակիցների տներում ևս:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն էլ հաղորդագրություն է տարածել այն մասին, որ խուզարկություններ են իրականացվում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի մի շարք անդամների բնակարաններում։
Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ «Սրբազան պայքար»-ի մասնակիցները և ղեկավարները պլանավորել են ՀՀ-ում ահաբեկչական գործողություններ: Պլանավորմանը մասնակցել են մի շարք անձինք, ներգրավվել են նախկին ոստիկաններ ու զինվորականներ:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ խուզարկություններ են իրականացվում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի, ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանի և Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյանի բնակարաններում։
Խուզարկությունների ընթացքի և նոր տեղեկությունների մասին կհայտնենք լրացուցիչ։
Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ «Սրբազան պայքար»-ի մասնակիցները և ղեկավարները պլանավորել են ՀՀ-ում ահաբեկչական գործողություններ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ իրավապահները գործողություն են իրականացնում Բագրատ Գալստանյանի բնակավայրում։
Իրավապահները վաղ առավոտյան խուզարկություններ են սկսել «Սրբազան պայքարի» աջակիցների տներում ևս:






Բաց մի թողեք
Բորոտ է, զգույշ եղեք Արմեն Թորոսի Բոյախչյանից
Ովքեր չեն առաջադրվել 2026 թ․ խորհրդարանական ընտրություններում՝ ՔՊ–ի համամասնական ցուցակում
Արշակ Սրբազանը կթողնի հոգևորականի պաշտոնը, թե՝ ոչ